Իրադարձային
-ից
-ը
10:41 • 05.10.20Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ. ընթանում են թեժ մարտեր. ՊՆԸնթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։
10:38 • 05.10.20Մեկշաբաթյա ականապատում. 7 օրվա ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը չեն մոտեցել բանակցություններին. ИзвестияԼեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները սկսելուց ի վեր արդեն մեկ շաբաթ է անցել, սակայն լարվածությունը դեռ չի նվազում:
10:23 • 05.10.20«Աջակցում ենք Հայաստանի ժողովրդին. Թուրքիան պետք է դուրս գա խաղից»․ Լոս Անջելեսի քաղաքապետԱՄՆ Լոս Անջելես քաղաքի ղեկավար Էրիկ Գարսեթին թվիթերյան իր էջում աջակցությունն է հայտնել հայերին և Վաշինգտոնի ղեկավարությանը կոչ է արել Արցախում ռազմական գործողությունների կասեցման համար համապատասխան քայլեր ձեռ
10:19 • 05.10.20Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ՊՆ խոսնակԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
10:06 • 05.10.20Քաջ հայորդիները, սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում. ԱՀ նախագահը շնորհավորել է ուսուցիչների տոնըՆա նշել է նաև, այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:
09:52 • 05.10.20Մոնրեալում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի․ ցույցին նաև կանադացի պատգամավոր է մասնակցել (լուսանկարներ)«Այսօր ես միացա Մոնրեալի հանրահավաքին՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի Հանրապետության։ Հայ համայնքը ուժ և արիություն է ցուցաբերել բռնության դեմ։ Ես միշտ համերաշխ կլինեմ հայերի հետ ինչպես Կանադայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- գրել է նա։
09:31 • 05.10.20«Կանգնե՛ք ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին»․ Ազնավուրի որդին բաց նամակով դիմել է համաշխարհային առաջնորդներինԻմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Թուրքիան ցանկանում է եւս մեկ ոճրագործություն իրականացնել Ադրբեջանի և վարձկան-ահաբեկիչների միջոցով:
09:27 • 05.10.20Հակառակորդը հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ՊԲ-ն պատրաստ է իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրըՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
09:11 • 05.10.20Լոս Անջելեսում հայ ցուցարարները կրկին փակել են գլխավոր մայրուղիները՝ ուշադրություն հրավիրելով Արցախում ընթացող պատերազմի վրա (տեսանյութ)Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր 170, 101 և 134 մայրուղիները...
08:43 • 05.10.20«Մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»․ Fox News-ը զրուցել է Սիրիայից Ադրբեջան մեկնած և սպանված վարձկանի ազգականի հետՆա նաև ցուցադրել է Ռաստան քաղաքի մյուս՝ 20-ից 30 տարեկան սպանված երեք վարձկանների լուսանկարները։
08:24 • 05.10.20Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են․ ՊՆԳիշերվա ընթացքում և այս պահին արցախաադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմ
07:27 • 05.10.20Ինչպիսի՜ քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից, այն այնքա՜ն նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ. ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնականի հրապարակած «ապացույցներին»Թաթոյանը հակադարձել է՝ յուրաքանչյուրը կարող է Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրերում տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրիթռների պատճառած կորուստներն ու ավերածությունները
06:18 • 05.10.20Գլենդելում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ դատապարտելով Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան (տեսանյութ)Ցույցի մասնակիցները նաև դրամահավաք են կազմակերպել, որի արդյունքում հանգանակված ողջ գումարը պետք է ուղղվի դեպի Արցախ
05:39 • 05.10.20Կովկասյան ու Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածության ուժգնացման մեջ Թուրքիայի խաղացած դերը վատ ավարտ է ունենալու Անկարայի համար. Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարԱրաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը վրդովմունք է հայտնել առ այն, որ Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկաններն ու գրոհայինները Հայաստանի դեմ են կռվում
04:58 • 05.10.20Այս պահին «Օդային տագնապ» ազդանշան տալու անհրաժեշտություն չկա, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ՝ իրական. Ֆելիքս ՑոլակյանՀարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով
