Իրադարձային
-ից
-ը
18:09 • 21.11.25Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել (տեսանյութ)Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթ` ընդհանուր մոտ 27 գրամ քաշով:
18:02 • 21.11.25Գեղարքունիքի մարզում բшխվել են «Nissan Versa»-ն ու «Opel Vectra»-ն․ կան վիրшվորներՎթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
17:51 • 21.11.25Արագածոտնում «Կամազ»-ը վրшերթի է ենթարկել 13-ամյա տղայի, այնուհետև բախվել քարե պարսպին, կոտրել այն և կողաշրջվել․ երեխան տեղում մшhացել է․ կա վիրшվորԴեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։
16:45 • 21.11.25Նոյեմբերի 21-ին Երևան-Բաքու չվերթն իրականացրած ինքնաթիռը եղել է ՀՀ դրոշով. այն պատկանում է FLYONE-ինԱյս այցն ադրբեջանական պատվիրակության կողմից հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի պատասխան այցն է։
16:35 • 21.11.25Թուրքիայի Գերագույն դատարանն ամուսնալուծության մեջ մեղավոր է ճանաչել տղամարդուն՝ այլ կանանց լուսանկարները սոցցանցերում «հավանելու» համարԿինը դատական հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ Կայսերիի դատարանում սկզբնապես քննված ամուսնալուծության գործից հետո։ Իր հայցում նա պնդել է, որ ամուսինը համակարգված կերպով նվաստացրել է իրեն, չի հոգացել ընտանիքի կարիքները, անհավատարիմ է եղել և ակտիվորեն հավանել է այլ կանանց գրառումները սոցիալական ցանցերում։ Դատարանը ամուսնու գործողությունները համարել է ամուսնալուծության հիմք՝ իր սեփական մեղքով։
16:16 • 21.11.25Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկումԻնչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ - Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:
14:52 • 21.11.25Հոսանքի հաշվիչներից ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել հարգելի բաժանորդներ և քաղաքացիներ, պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են. Ռոբերտ ԿադարյանՀամաձայնեք եթե դուք ունեք մտահոգություն ձեր հոսանքի ծախսի հետ կապված, հաստատ մի տարի չեք սպասի, հենց նույն ամսվա մեջ կամ մաքսիմումը 2-3 ամսվա ընթացքում դա կբողոքարկեք, որի ընթացակարգային ոչ մի դրույթ չի խախտվել:
14:14 • 21.11.25Հայտնի է, թե ովքեր են Հայաստանից մեկնել ԲաքուՆշենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
14:02 • 21.11.25Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Բրատիսլավա- Երևան- Բրատիսլավա երթուղովԱվիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:
13:20 • 21.11.252026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի նոր չափանիշներՍահմանվել են նաև օպերատորների կողմից բաժանորդային պայմանագրերում ամրագրման ենթակա կարգավորումներ՝ բաժանորդից անկախ տեխնիկական պատճառներով ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման (ներառյալ՝ խափանման կամ անսարքության) դեպքում` պատշաճ որակի կամ ընդհատված ծառայությունների վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածի սահմանման, ինչպես նաև բաժանորդին տրամադրվող փոխհատուցման դեպքերի և կարգի մասով։
13:04 • 21.11.25Բիլ Գեյթսը վերջերս է ստացել բարձրագույն կրթություն, IT ոլորտում այդ չափանիշներից պետք է զերծ մնանք. ՔՊ-ական պատգամավոր«Վերջերս ասելով՝ ի նկատի ունեմ 15 տարի առաջ: Թեև իր ընկերությունը հիմնադրել է և բավականին մեծ արդյունքների է հասել շատ ավելի վաղ»,-Նշել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ հնարավորինս պետք է զերծ մնանք հատկապես IT ոլորտում այդ չափանիշներից:
12:21 • 21.11.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանովՄարզերում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
12:13 • 21.11.25Կոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ըԺամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Lexus GX 470» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
12:04 • 21.11.25Խաչատուրյանը ծանոթացել է Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետԿիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ ամփոփելով Վրաստան պաշտոնական այցն, ինչպես նաև անդրադարձել օրակարգային այլ թեմաների:
11:38 • 21.11.25Աստանայում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումըՈղջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում. «Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր մշակութային ինքնության հիմնասյուներից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևորագույն նվիրյալներից։ Նրա թողած ժառանգությունը դարերի խորքից մեզ է փոխանցել կրթության, մշակույթի, պատմական հիշողության կամուրջը»։
