Իրադարձային
-ից
-ը
16:34 • 20.11.25Կառավարությունը շուրջ 18 մլն դրամ կհատկացնի հայ փորձագետների՝ Բաքու այցի համար. CivilnetՀարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, ով Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների թվում էր, հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում սպասվում է ադրբեջանցի փորձագետների այցելություններ ոչ միայն Երևան, այլև՝ շրջաններ։
15:47 • 20.11.25Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը 1,5 հա տարածքի վրա նոր անտառ են ստեղծում (տեսանյութ, լուսանկարներ)Անտառաստեղծմանը մասնակցող յուրաքանչյուր բնակիչ յուրօրինակ «դեսպան» է դառնում իր ընտանիքում, միջավայրում՝ «կանաչ մտածողության» սկզբունքները տարածելով երիտասարդների շրջանում:
15:36 • 20.11.25Բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն ամբողջությամբ կդառնան անկանխիկԱյդ համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում մշտապես չբնակվելու և նպաստներից օգտվելու դեպքերին, և դա համարել անտրամաբանական:
15:23 • 20.11.25Դիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում հրդեհ է բռնկվելԴեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվում և հնարավոր է՝ այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
15:19 • 20.11.25Կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունըԱջակցության՝ ամսական 300.000 դրամ, վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600 հազար դրամ:
14:59 • 20.11.25Վեհափառը կարևորել է առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության անխափան իրականացումըՀայոց Հովվապետը հոգևոր հովիվներին հորդորեց աներկյուղ ու նախանձախնդիր կերպով հաղթահարել ամեն տեսակի դժվարություն, զորացնել հոգևոր, կրթադաստիարակչական գործունեությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը ազգի զավակաց սրտերում։
14:49 • 20.11.25Չեմ եղել բարիկադից այս կամ այն կողմ, փորձել եմ հանդարտության կոչեր անել. Ռուբեն Մխիթարյանը՝ իրեն բերման ենթարկելու մասինԱնդրադառնալով հոկտեմբերի 20-ի միջադեպին՝ փաստաբանը մանրամասնել է. «Պետք է փաստաբանական օգնություն ցուցաբերեի, չեմ կարող ասել՝ ում կամ քանի հոգու, դա գաղտնիք է: Երևան քաղաքից շարժվել եմ Գյումրի քաղաք: Հաշվի առնելով, որ հրապարակը արդեն փակ էր, ոստիկանական մեքենաներ են եղել, ցույց եմ տվել իմ փաստաբանական արտոնագիրը: Մեքենայով կարողացել եմ հանգիստ մոտենալ քաղաքապետարանի շենքին»:
14:33 • 20.11.25Կապանում ու Բաղդադում նույն ջերմաստիճանն է. Գագիկ Սուրենյան«Իրավիճակ, երբ Կապանում ու Բաղդադում նույն ջերմաստիճանն է +23․․․+24 աստիճան տաքություն»։
13:42 • 20.11.25ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ հատուկ ուշադրության տակ պահել այդ հարցը. Փաշինյանը՝ Բաքվում գտնող հայերի խնդրի մասին«Միացյալ նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- նշել է նա:
13:22 • 20.11.25Ucom-ն ավարտել է 5G ցանցի կառուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում (տեսանյութ)Ենթակառուցվածքների արդիականացման շարունակական, լայնածավալ աշխատանքների շնորհիվ Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային ստանդարտներին համապատասխան, կայուն և հուսալի կապ։ 5G տեխնոլոգիան բացում է թվային կյանքի նոր փուլ, որտեղ հնարավոր է ունենալ բարձրորակ տեսազանգեր աշխատանքի և ուսման համար, իրական ժամանակում փոխանցել մեծածավալ տվյալներ և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի լուծումներից։
13:05 • 20.11.25Դուք կասեք, որ ես էլ եմ hայհոյախոսությամբ զբաղվել, դրա համար կիրակի գնում եմ եկեղեցի, ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում. Փաշինյան«Մարդիկ արդեն զզվել են ներկա և նախկին բանավեճերից և դրանք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից: ՀՀ-ում քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի, դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, դրա համար ես ամեն կիրակի գնում եմ եկեղեցի և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,- նշել է նա:
12:22 • 20.11.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-5 աստիճանովՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։
12:08 • 20.11.25Երևանում «Կարմիր կամրջի» բացումից շատ ոգևորվեցինք, hիմա կամուրջ mood-ի մեջ ենք. Փաշինյան (տեսանյութ)«Գերակա շահ ճանաչելով՝ կփորձենք այն վերադարձնել համայնքին կամ պատմամշակութային արժեք է՝ այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ կիրականացնեՆք: Եվ այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը:
11:44 • 20.11.25Հայաստանն ԱՄՆ-ից կստանա Toyota մակնիշի 10 ավտոմեքենա. դրանք կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմիցԴրանք 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace մակնիշի մեքենաներ են։ Մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը։ Ըստ որոշման հիմնավորման՝ մեքենաները կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։
11:30 • 20.11.252026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամԿշարունակվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50,000 դրամ աջակցությունը․ այն վերաբերում է 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ.դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին:
