Իրադարձային
-ից
-ը
19:04 • 19.11.25Վերահսկողություն է իրականացվել կաթնամթերք արտադրող 3 կազմակերպությունում․ 2-ում արձանագրվել են խախտումներ․ ՍԱՏՄՄաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:
18:39 • 19.11.25Ազատանում 36-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրшվորՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
18:01 • 19.11.25Զովունիում բшխվել են 2 «Toyota»-ներն ու «Tesla»-ն. կա 3 վիրшվորՎթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
17:42 • 19.11.25Սլովակիան կարող է դատի տալ ԵՄ-ին՝ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու ծրագրերի համարՍլովակիան և Հունգարիան քննադատել են ԵՄ գործադիր մարմնի՝ ռուսական էներգետիկայից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրերը, քանի որ երկուսն էլ դեռևս մեծապես կախված են Մոսկվայից գազի և նավթի մատակարարումներից և վախենում են, որ ավելի թանկ այլընտրանքները կվնասեն իրենց տնտեսություններին։
17:17 • 19.11.25Փաշինյանն Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնություններըՀելեն Քլարկը նշել է, որ Հայաստանում է՝ «Հանքարդյունաբերության ոլորտների թափանցիկության նախաձեռնության» (EITI) խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ հիմնադրամի նպատակն է աջակցել ժողովրդավարական քաղաքական առաջնորդությանը և լավ կառավարմանը՝ նախկին առաջնորդների փորձը հասանելի դարձնելով ներկայիս առաջնորդների համար։
16:18 • 19.11.251 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ. Hetq.amԱվագանու ընտրություններում հաղթած մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ունի մի քանի ընկերություն, որոնցից մեկը՝ «Գլոբուս շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, մասնակցում է Արտաշատ համայնքի գնումներին։ Ղազարյանն այս ընկերության 100% փայատերն է դարձել 2024 թվականի մայիսի 3-ին, և մինչ օրս Արտաշատ համայնքի հայտարարած երեք գնումներում հաղթող է ճանաչվել։
15:35 • 19.11.258 մլն դրամ վարկ ստանալու դիմաց՝ 2,5 միլիոն դրամի կորուստ. զեղծարարության զnh դարձած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԶեղծարարության զոհ դարձած կինը նշեց, որ ստորագրած թղթերը կարդացել է, բայց բաներ կային, որ չի հասկացել: Նրա վստահությունը փարատել է իրեն ծանոթ Վանաձորից քաղաքից մի կին, որը վստահեցրել է, որ ինքը 20 հազար դոլար ստացել է և տուն գնել:
15:23 • 19.11.25Վեհափառը հոգևոր հովիվներին պատգամել է ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման համարՀայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ իրենց ծառայությունը բերել ազգի զավակներին, նրանց համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո։
14:53 • 19.11.25Դադարեցրել եմ աշխատանքս Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում. Բագրատ Եսայան«Ես շարունակելու եմ աշխատել ոլորտում, համակարգելու եմ ԱՄՆ-ում գործող Հայրենիք Մեդիայի գործունեությունը Հայաստանում»,-գրել է նա:
14:44 • 19.11.25Անվտանգությունը կարող է ապահովվել միայն ոչ քաղաքական մենաշնորհի պայմաններում. Միքայել Մելքումյան (տեսանյութ)Բազմաթիվ սոցիալական հարցեր ու խնդիրներ՝ ցածր թոշակից մինչև աշխատատեղերի բացակայություն, քննարկվել են քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում:
13:36 • 19.11.25Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչներըՆերքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ գործադրում է առավելագույն ջանք խոստացված ժամկետում՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում, կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար։
12:26 • 19.11.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
12:20 • 19.11.252025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է սիգի արդյունագործական որսըԱյս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։
11:48 • 19.11.25«Ամերիկա» անունով ոսկե զուգարանակոնքը վաճառվել է 12 միլիոն դոլարովԶուգարանակոնքի հեղինակն է իտալացի հայտնի նկարիչ Մաուրիցիո Կատելանը:
11:16 • 19.11.25Viva. Oracle-ի հետ գործընկերությունը՝ նոր հնարավորություն գործարար հատվածի համարԳործընկերության շնորհիվ Viva-ն նպատակ ունի Oracle-ի նորագույն տեխնոլոգիաներն էլ ավելի հասանելի դարձնելու հայկական ընկերությունների համար՝ բարձրացնելով դրանց աշխատանքի արդյունավետության, որակի և տվյալների անվտանգության մակարդակը։
