Իրադարձային
-ից
-ը
16:48 • 18.11.25Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքներըԱռաջին մրցանակը Ալի Ռազմեզանիին՝ Արաբական Միացյալ Էմիրություններից շնորհվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից։ Երկրորդ մրցանակը Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից շնորհվեց Հայկուշ Պետրոսյանին՝ Հայաստանից, ևս մեկ երկրորդ մրցանակ՝ Իրանից Մուհամադ Հասան Ամոլիին հանձնվեց Digitain-ի փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանի կողմից։
16:35 • 18.11.25Արմավիրում բախվել են «Chevrolet»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը բռնկվել է. կա զnhՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և քաղաքացիների հայտնած վիրավորների ինքնությունը:
16:26 • 18.11.25Երևանի պարեկները հայտնաբերել են ավելի քան 150 փաթեթ թմրանյութ (տեսանյութ)Ժամը 1.45-ին, Լուկաշինի փողոցի հետնամասում, թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին և Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին:
16:03 • 18.11.25Հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակըԱռաջիկայում Հայաստանում կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով։
15:01 • 18.11.25Բեռնատարն անցումից մի քանի մետր հեռավորության վրա վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 73-ամյա կնոջըՀետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 10 մետր այն կողմ կա հետիոտնային անցում, որը նաև գծանշված է:
13:57 • 18.11.25Վաղարշապատի 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները կվերահաշվարկեն. ԿԸՀԹիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն է իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները:
12:55 • 18.11.25Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է ՀայաստանըԴեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:28 • 18.11.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՄարզերում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
12:13 • 18.11.25Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համարԱվելին՝ հանրային քննարկման է ներկայացվել բոլորովին նոր ծրագիր՝ 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։
11:11 • 18.11.25Հանրային տրանսպորտի կառավարման գործառույթը վաղուց վերածվել էր ֆիկցիայի, հիմա այն տեղափոխվում է նոր հիմնարկ. Ավինյան«Այնպես չէ, որ մենք ստեղծում ենք բոլորովին նոր գործառույթներ. դրանք արդեն գոյություն ունեին։ Պարզապես ժամանակի ընթացքում խնդրի լուծման հին մեթոդներն այլևս բավարար չեն։ Նոր հիմնարկում մենք կիրառում ենք շատ ավելի թվայնացված և արդյունավետ մեթոդներ»,-նշել է նա:
10:43 • 18.11.25Պայթյnւն՝ Վաղարշապատում․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներիցՊարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է:
10:38 • 18.11.25Երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայի ծառերն այս վիճակում էին՝ արմատները կտրած, բետոնապատած, բնաբաժակը խիստ նեղացված և «աչք շոյող» ստվարաթղթով փաթաթված. ավագանու անդամԳրածս բացարձակ ընդդիմադիր իշխանական դաշտում չէ, սա ոլորտիս ողբերգական վիճակի հերթական ապացույցն է։
10:27 • 18.11.25Yandex Go-ն բարձր պահանջարկի ժամերին կհրաժարվի պատվերի մի մասի նկատմամբ ծառայության վարձատրությունից (լուսանկարներ)Պատվերի բազային արժեքը ձևավորվում է սակագնով սահմանված ուղևորության գնից, վճարովի հավելյալ հնարավորություններից (օրինակ՝ մանկական նստատեղ), վճարովի մոտեցումից և վճարովի սպասման ժամանակից։
10:12 • 18.11.25Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանն այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում. Տիգրան ԱբրահամյանՎերջինս երկար դադարից հետո ընտանիքի հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչից պարզ է դառնում, որ «խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար:
10:06 • 18.11.25«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական առաքելություններից մեկը խեղճությունը հաղթահարելն է, սեփական ուժերի հանդեպ հայ ժողովրդի վստահությունը վերականգնելն է. Գագիկ ԾառուկյանԵս խնդրել եմ բլոգերներին, հիմա խնդրում եմ բոլոր-բոլորին. տարածենք, բացատրեք, համոզեք, մարդկանց դուխ տվեք։ Մենք խեղճ ազգ չենք, մենք շատ լուրջ ազգ ենք՝ շատ մեծ կարողություններով, շատ լուրջ հնարավորություններով։
