Իրադարձային
-ից
-ը
13:39 • 17.11.25Անունները կտանք, թող մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում. վստահ եմ՝ դրանից հետո կսկսեն երկար մտածել. Ավինյանը՝ կառուցապատողների մասինՆրա խոսքով. այդ կառուցապատողների անունները պետք է հրապարակվեն: «Անհատապես մենք բոլորի անունները պետք է բարձրաձայնենք, որ մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում և ինչ պատասխանատվություն ունեն քաղաքի նկատմամբ: Խնդրում եմ՝ ամբողջական ցանկը այս շաբաթ ներկայացնենք, հաջորդ շաբաթ արդեն բարձրաձայնելու ենք»,- նշել է նա:
13:04 • 17.11.25Վերջին օրերին մեզ միացողների թիվն ավելացել է մի քանի անգամ. «Մեր ձևով» շարժում«Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:53 • 17.11.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
12:45 • 17.11.25Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցի համարներից մեկը որպես հյուր հրավիրված 29-ամյա կինն այնտեղից հափշտակել է «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչովՇամշյանի տեղեկություններով` Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արմինե Ա․-ն հայտնաբերվել, ձերբակալել և տեղափոխել է ոստիկանություն, իսկ գողոնը հայտնաբերվել է։
12:38 • 17.11.25Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներԸնկերության տնօրենը՝ ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտման համար, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության։
12:34 • 17.11.25Վեհարանի վրա հարձակումն աննախադեպ է, և ես դա իմ ուժերի չափով թույլ չեմ տա. Մասիսի քաղաքապետ«Եթե հոգևորականը սխալ է արել՝ պատժեք օրենքով։ Բայց անընդունելի է այդ անհատական խնդիրները վերածել քաղաքական մրցակցության կամ Վեհարանի վրա ճնշման»,- ասաց նա՝ հավելելով, որ նման մոտեցումը կարող է հրահրել բախումներ։
12:33 • 17.11.25Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար. զnհվել է առնվազն 42 հնդիկ ուխտավորՄեքքայից Մեդինա ուղևորվող ավտոբուսը բախվել է դիզելային վառելիքի ցիստեռնի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ բախումն այնքան ուժեղ է եղել, որ ուղևորներից շատերը տեղում մահացել են, իսկ մի քանիսը ծանր վիրավորվել են:
12:13 • 17.11.25Երևանը մեկ տարում եկամուտներն ավելացրել է մոտ 32 տոկոսով. ԱվինյանԱվինյանն ընդգծել է, որ այս եկամուտները երկրի տնտեսական աճի հետ փոխկապակցված չեն, և այդտեղ անելիք ունեն:
12:03 • 17.11.25Ձեր ձեռք բերած յուրաքանչյուր գիտելիք և իրականացրած յուրաքանչյուր նախաձեռնություն նոր ներուժ է ավելացնում մեր հայրենիքին. Նաիրի Սարգսյանը՝ ուսանողներինՄիևնույն ժամանակ, մենք՝ մեր կողմից, պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի կրթությունը լինի հասանելի բոլորին, արդիական և որակյալ։ Ձեր առաջընթացը, ձեր հնարավորությունները և ձեր ապագան անմիջականորեն կախված են այն պայմաններից, որոնք միասին պետք է կառուցենք։
11:59 • 17.11.25Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում է (տեսանյութ)Այսպիսով, նախագիծը միավորող ուժ է դարձել աշխարհի բոլոր հայերի համար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին ունենալ իր ներդրումն այս մեծ գործում։
11:17 • 17.11.25Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում (լուսանկարներ)Կեչուտի վարչական շենքում տեղադրված արևային կայանը կապահովի ոչ միայն շենքի, այլև դրան կից գործող համայնքապետարանին պատկանող կառույցների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նախնական հաշվարկներով՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 800 000 ՀՀ դրամ գումար, որը կուղղվի համանքի զարգացման և ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին։
10:25 • 17.11.25Ոչ մի բարեփոխում և պետական ծրագիր չեն կարող հաջողել՝ առանց ձեր աջակցության. Անդրեասյանը՝ ուսանողներինՀամալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք կարող են լուծել տարբեր ոլորտների առջև ծառացած խնդիրները։
10:19 • 17.11.25Այնթապում «Լադա»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մաhացել էՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
21:03 • 16.11.25Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը․ ԿԸՀՔաղաքացիների 45.12%-ը կամ 31,527 ընտրող, հայտնում է ԿԸՀ-ն:
19:51 • 16.11.25Իրանի նախագահը ստորագրել է տրանսպորտի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության համաձայնագիրըՀամաձայնագիրը հաստատվել էր Իրանի խորհրդարանի բաց նիստում՝ 2025 թվականի փետրվարի 19-ին, և հետագայում վավերացվել նպատակահարմարության խորհրդի կողմից՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ հաստատելով դրա համապատասխանությունը ազգի շահերին՝ ըստ Սահմանադրության 112-րդ հոդվածի։
