Իրադարձային
-ից
-ը
14:07 • 16.11.25Սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքովՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-21-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
13:46 • 16.11.25Նիկոլ Փաշինյանը Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագիՀիշեցնենք, որ արդեն մի քանի կիրակի է՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր եկեղեցիներում մասնակցում է պատարագների, որոնց մի մասն անցկացնում են կարգալույծ հռչակված քահանաներ։
12:21 • 16.11.25Ժամը 12։00-ի դրությամբ՝ ՆԳՆ ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգՍտուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
12:11 • 16.11.25Ախուրյանում գործող գազալացակայաններից մեկում պшյթյուն է տեղի ունեցել. կա վիրшվորԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:34 • 16.11.25Կաթողիկոսը պատասխանել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցների՝ Եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին վերաբերող հարցերինՀանդիպմանը անդրադարձ կատարվեց արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
10:51 • 16.11.25Լոռու մարզում 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում․ կա վիրшվորՎթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
09:33 • 16.11.25Ընտրությունը կատարեցինք աղոթքով և հայցեցինք, որ Վաղարշապատ քաղաքը բարգավաճի և շենանա․ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցեց քվեարկությանըՀիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Համահայկական ճակատ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը։
20:47 • 15.11.25Արագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժածՎթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
18:50 • 15.11.25Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք 1-2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:
18:39 • 15.11.25Տավուշի մարզի Բերդավանում հրդեհ է բռնկվել մեկհարկանի նորակառույց տանըԺամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցում տուն է այրվում։
15:01 • 15.11.25Սևանա լճում կնոջ մարմին է հայտնաբերվելԼճի ափին հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին։
14:26 • 15.11.25Apple-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնից հեռացնել գործադիր տնօրեն Թիմ Քուկին. Financial TimesՔուկը, ով այս ամիս դարձել է 65 տարեկան, ղեկավարում է ընկերությունը 2011 թվականից՝ հաջորդելով Սթիվ Ջոբսին։ Քուկի պաշտոնավարման ընթացքում Apple-ի բաժնետոմսերի ընդհանուր արժեքը 350 միլիարդ դոլարից աճել է մինչև 4 տրիլիոն դոլար։
13:59 • 15.11.25ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքըՆախարարությունը նշում է, որ վիրուսի այս շտամը մարդկանց միջոցով փոխանցելը շատ հազվադեպ է, և դրա փոխանցման դեպքերը Միացյալ Նահանգներում երբեք չեն գրանցվել։
13:11 • 15.11.25Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազիՄարզերում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գեշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
12:59 • 15.11.25Հրավիրում եմ հրապարակային բանավեճի բոլոր նրանց, ովքեր այս գործին լավ են տիրապետում, թող գան, ու կտեսնեք, որ այստեղ, բացի ապօրինությունից, ուրիշ ոչինչ գոյություն չունի․ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ«Ուղիղ եթերում ես պատրաստակամ եմ ցանկացած հարցադրման պատասխանել և նրանց տալ հարցադրումներ և վստահ եմ՝ մեր բնակչությունը, մեր ժողովուդը՝ թե ներսում, թե մեր երկրից դուրս ապրող մեր հայրենակիցները կտեսնեն, թե ինչ ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջդրվել Սամվել Կարապետյանին։ Կուզի, թող հսկող դատախազը գա այդ բանավեճին, կուզի թող քննիչը գա, ով ամենալավն է տիրապետում այս գործին։ Թող գան ու կտեսնեք, որ այս գործում բացի ապօրինությունից, ուրիշ ոչինչ գոյություն չունի»,- նշել է նա։
