Իրադարձային
-ից
-ը
10:38 • 05.08.20Հայաստանը դիտարկում է Լիբանանին թիրախային օգնություն ցուցաբերելու սցենարներ. ՀՀ ԱԳՆ խոսնակԲեյրութում պայթյունից վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, Անթիլիասի կաթողիկոսարանը, հայ համայնքային կառույցներ․ կա 78 զոհ, մեկը՝ հայ, և 4000 վիրավոր:
10:36 • 05.08.20Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի 48 աշխատակից է տուժել«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից և նրանց ընտանիքների 27 անդամ»,-ասել է Հաքը:
10:21 • 05.08.20Ավերածությունների օր Բեյրութում. արնաշաղախ մարդիկ հուսահատ փնտրում են իրենց կորած հարազատներին. Daily Mail-ի անդրադարձը Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունին (տեսանյութեր, լուսանկարներ)Պարբերականը գրում է, որ գիշերն արնաշաղախ և լացակումած բնակիչները թափառում էին դատարկված ու քանդված քաղաքի փողոցներում: 15 տարվա պատերազմի վնասներն արդեն ապշեցրել էին նրանց, բայց անգամ նրանք այսպիսի բան դեռևս չէին տեսել:
10:19 • 05.08.20Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվելՋեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:
10:05 • 05.08.20Բեյրութում պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. arevelk.am (լուսանկարներ)«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»,-գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները:
09:36 • 05.08.20Ողբերգական վթար՝ Հրազդանում. 2 մարդ տեղում է մահացել, ևս մեկը՝ հիվանդանոցում. մահացածներից մեկը հարկադիր կատարող էր. shamshyan.comՕգոստոսի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Աղբյուրակ» …
06:57 • 05.08.20«Չեմ հավատում, որ ողջ եմ մնացել». Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ աղետալի պայթյունից«Սա աղետ է: Փողոցներում ամենուրեք փշրված ապակիներ էին, և դու փողոցների բոլոր անկյուններում բազմաթիվ վիրավոր մարդկանց ես տեսնում»
06:09 • 05.08.20Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 78-ի, 4000 մարդ վիրավոր էշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում զոհերի թիվը կարող է կտրուկ աճել
05:53 • 05.08.20ԱՄՆ-ը մտադիր է խստացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ, բայց դրանց արդյունավետությանը շատերը կասկածում են. The New York Times«Դժվար է ասել, թե էլ ինչ կանի ԱՄՆ կառավարությունը Սիրիայի նկատմամբ, բացի սիրիական ռեժիմի տարբեր ներկայացուցիչների սև ցուցակներ ընդգրկելուց, ինչը նրանց չի էլ մտահոգում»,- նկատել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսների կառավարման վարչության նախկին ղեկավար Ջոն Սմիթը
05:32 • 05.08.20Ամերիկյան Novavax ընկերությունը կորոնավիրուսի 2 հավանական պատվաստանյութ է բարեհաջող փորձարկել. РИА НовостиԵթե պատվաստանյութերի փորձարման փուլն ամբողջությամբ բարեհաջող անցնի, ընկերությունը կդժվարանա պատասխանել այն հարցին, թե երբ այն հասանելի կլինի
04:52 • 05.08.20Թրամփը կարծում է, որ Բեյրութի վրա հարձակում է եղել, և տեղի ունեցածը ռումբի պայթյունի հետևանք է«Դա նման չէր ինչ-որ արտադրական պայթյունի, կարծես թե դա, ըստ գեներալների, հարձակում է եղել, ինչ-որ ռումբ»
04:28 • 05.08.20Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեղորայք ու վիրահատական սարքավորումներ է ուղարկում ԼիբանանԱվելի վաղ բժշկական օգնություն ուղարկելու խնդրանքով ԱՀԿ էր դիմել Լիբանանի կառավարությունը՝ հումանիտար օգնություն խնդրելով նաև բարեկամ պետություններից
03:58 • 05.08.20Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել ԼիբանանԻսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են
03:52 • 05.08.20Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի. մայրաքաղաքում մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն է սահմանվելՎարչապետը Հասան Դիաբը հայտարարել է, որ կառավարությունն այս պահին ողջ ջանքերն ուղղում է մարդկանց կյանքները փրկելուն և նավահանգստի շինությունների փլատակների տակից զոհվածների դիերը դուրս բերելուն
02:54 • 05.08.20Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Համազգայինի» պատկերասրահը (տեսանյութ)«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
