Իրադարձային
-ից
-ը
22:35 • 04.08.20Նախնական տեղեկություն կա Բեյրութում ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին․ ՀՀ ԱԳՆ խոսնակՀնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի
22:31 • 04.08.20Արմեն Գրիգորյան, քո կաբինետից դուրս արի, քո փափուկ աթոռից վեր կաց և արի այստեղ. Ա․Ղուկասյանը՝ Ամուլսարում ընթացող ակցիայի վերաբերյալ դիմեց ԱԽ քարտուղարին (տեսանյութ)Անդրեաս Ղուկասյանը հավելեց, որ եթե երկրի պատկան մարմինները քաղաքացիներին չեն պաշտպանում, քաղաքացիները ինքնապաշտպանվում են և ոստիկանության պարտականությունն է
22:27 • 04.08.20Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները․ Զարեհ ՍինանյանՆավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ ևս վնասներ են եղել:
22:21 • 04.08.20Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշովՕգոստոսի 4-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 259, մահացության ցուցանիշը՝ 259:
22:15 • 04.08.20Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի հետևանքով վնասվել են ղազախական և ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերըԲեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է Ղազախստանի դիվանագիտական առաքելության շենքը, աննշան վնասվածքներ է ստացել երկրի հյուպատոսը:
22:14 • 04.08.20Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրելՀրամանում նշվում է նաև, որ հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցները չեն համբուրվում, չեն դիպչում մահացածի մարմնին։
22:00 • 04.08.20Ամուլսարի հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է՝ անկախ նրանից, թե ինչ տեխնոլոգիա կամ տեխնիկա կօգտագործվի․ Կարինե ԴանիելյանԿարիեն Դանիելյանը ասաց, որ եթե գործարկվի հանքը, ապա ժամանակի ընթացքում կունենանք վնաս՝ և՛ Ջերմուկի համար, և՛ Սևանի համար։
21:59 • 04.08.20Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու. «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալԿառավարությունը գրեթե երկու տարի ժամանակ ուներ հստակ դիրքորոշում ձևավորելու Ամուլսարի թնջուկի հանգուցալուծման նպատակով՝ մասնագիտական և հասարակական ներուժի հետ համագործակից…
21:58 • 04.08.20Կատարվածը նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցածին. Բեյրութի նահանգապետ (լուսանկարներ)Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը Բեյրութի նահանգապետը համեմատել է Ճապոնիայում ատոմային ռումբի պայթյունի հետ:
21:46 • 04.08.20Մինչ այս պահը որևէ թեկնածուի կողմից վերահաշվարկ իրականացնելու պահանջ ներկայացված չէ․ Դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովի հայտարարությունըՀարկ ենք համարում մատնանշել, որ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ և 50-րդ կետերը կարգավորում են հաշվիչ հանձնաժողովի ձևավորման և գործառույթների իրականացման հետ կապված հարցերը…
21:17 • 04.08.20Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան«Կանաչ ապագա» բնապահպանական շարժում կազմակերպությունից Վարագյանին և Ռաֆայել Հովհաննիսյանին վարչական ձերբակալման էին ենթարկել ՎԻՎՕ 182 հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
21:09 • 04.08.20Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից վիրավորվածների ընդունմանըԵրկու խոշոր պայթյուն ցնցել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, ականատեսները տեսանկարահանել են այդ պայթյուններն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում:
20:54 • 04.08.20«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներին բերման ենթարկելու գործողություններում դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ․ հայտարարությունԱյսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը:
20:50 • 04.08.20Ուղևորվում եմ Վայքի ոստիկանության բաժին`Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամանակ ձերբակալված բնապահպան Վ․ Վարագյանին օգնություն տրամադրելու համար. Ռ․ՄելիքյանՌուբեն Մելիքյանը նշեց, որ ներկա գտնվելով այդ տարածքում, որտեղ քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ նկատել է, որ ջերմուկցիները խաղաղ են տրամադրված, սակայն Ջերմուկի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է հանքի շահագործմանը.
20:38 • 04.08.20Բեյրութում պայթյունից վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, Անթիլիասի կաթողիկոսարանը, հայ համայնքային կառույցներ․ կա 78 զոհ, մեկը՝ հայ, և 4000 վիրավոր, Լիբանանը օգնություն է խնդրում (թարմացվող, տեսանյութ)Համացանցում տեսանյութեր են հրապարակվում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից և դրա հետևանքներից:
