Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի հետևանքով վնասվել են ղազախական և ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերը

22:15 • 04.08.20

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է Ղազախստանի դիվանագիտական առաքելության շենքը, աննշան վնասվածքներ է ստացել երկրի հյուպատոսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղազախստանի ԱԳՆ-ին:

Հյուպատոսության մյուս աշխատակիցներն արդեն հեռացել էին աշխատանքային օրվա ավարտից հետո:  

Գործակալության հաղորդմամբ՝ կատարվածի հետևանքով նյութական վնասներ են կրել նաև ՌԴ դեսպանության շենքն ու Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության շենքը: Կառույցների պատուհաններն ու պատշգամբի դռները կոտրվել են պայթյունի ալիքից: Տուժել է նաև РИА Новости-ի ներկայացուցչությունը:

Հաղորդվում է, որ առևտրային ներկայացուցչության բնակիչների շրջանում տուժածներ չկան, սակայն ТАСС գործակալության փոխանցմամբ՝ վիրավորվել է դեսպանության աշխատակցուհին: