Կատարվածը նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցածին. Բեյրութի նահանգապետ (լուսանկարներ)

21:58 • 04.08.20

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունը Բեյրութի նահանգապետը համեմատել է Ճապոնիայում ատոմային ռումբի պայթյունի հետ: «Կատարվածը նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցածին»,- ասել է Բեյրութի նահանգապետը, ում ելույթը հեռարձակվել է լիբանանյան հեռուստաալիքներով:

Այս մասին գրում է РИА Новости-ն՝ դեպքի վայրից կադրեր և ականատեսների խոսքը ներկայացնելով: «Ես մտածեցի, որ դա երկրաշարժ է, հետո ապակու բեկորներ գտա, որոնք տարածվեցին տնով մեկ»,- ասել է Բեյրութի բնակչուհիներից մեկը: Նրա խոսքով՝ հարևանները հսկայական սև ամպ են նկատել:

Պայթյունից րոպեներ անց սև և սպիտակ ծուխ է հայտնվել երկնքում: Նավահանգստից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մի քանի կմ հեռավորությամբ տեղակայված տներում պայթյունի ալիքը կոտրել է ապակիները: