Իրադարձային
-ից
-ը
12:57 • 25.07.20Գիշերը Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել․ մեկ հայ տղա հրազենային վնասվածք է ստացել. Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահՍկսել են իրավապահներն իրենց գործողությունները, և նույնիսկ կասկածի դեպքում ձերբակալել են, անգամ տներն են մտել, թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների
12:55 • 25.07.20Խաղաղ հավաքների իրավունքն ԱՄՆ Սահմանադրությամբ պաշտպանված է, բայց բռնության դեպքերում իրավապահները համարժեք արձագանք կտան․ ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները հայտարարություն են տարածելՄիացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։
12:39 • 25.07.20ՀՀ առանձին շրջաններում հուլիսի 25-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտԵրևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:
12:18 • 25.07.20ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 57 ընդհանուր քաշով դեղորայքՓաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
12:11 • 25.07.20Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 203 է, մեկուսացված է 98 քաղաքացիՎարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտամիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում:
12:02 • 25.07.20ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի երաշխավորությունը․ հայտարարությունՊատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը:
11:53 • 25.07.20Հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորվել է 8 ԲԿ. ԱՆ-ն չի հայտնում՝ որքան գումար է տրամադրվել պետպատվերով COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներինՀունիսի 5-ից հետո ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է 4 բուժհաստատություն` «Դիլիջան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ն, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:
11:24 • 25.07.20Երևանի Իսակովի պողոտայում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանրԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
11:17 • 25.07.20Երևանի Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Toyota Camry», «ՎԱԶ-2115» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները․ երկու անձ հոսպիտալացվել էԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
11:16 • 25.07.20Ադրբեջանցի կանանց ու մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել և օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին․ Աննա ՀակոբյանԿանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը եւ իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:
11:12 • 25.07.20Նախօրեին կորոնավիրուսից մահացած անձանցից միայն մեկը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ամենաերիտասարդը եղել է 56, ամենատարեցը՝ 85 տարեկանՆախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:
10:49 • 25.07.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 383, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 36996 է, մահվան դեպքերինը՝ 920Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36996-ի:
10:13 • 25.07.20Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային պաշարների 90%-ը«Իմ վարչակազմն ամրագրել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային մատակարարումների 90%-ը, որը մեծ ազդեցություն է ունենում կորոնավիրուսի բուժման հարցում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
09:36 • 25.07.20Խոչընդոտվել է ռեստորանում ոստիկանապետի մասնակցությամբ բազմամարդ խնջույքը նկարել փորձող լրագրողի մասնագիտական աշխատանքը․ «Մեդիա պաշտպան»Ըստ «Հրապարակ» օրաթերթի` իրենց լրագրողը լուրը ստանալուց հետո շտապել է նշված հասցե և նկարահանում է իրականացրել։
09:30 • 25.07.20Ավտովթար Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում․ ուղևորներից մեկը հոսպիտալացվել էԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
