Իրադարձային
-ից
-ը
00:02 • 13.07.20Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, ՊԲ-ն շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը. Վահրամ ՊողոսյանԱնփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին:
23:52 • 12.07.20Գերմանացի գիտնականները պարզել են, որ «Քովիդ-19»-ից ապաքինված հիվանդները կորցնում են օրգանիզմում առաջացած հակամարմիններըԱյնուամենայնիվ, մասնագետի խոսքով՝ հետազոտության արդյունքները վկայում են, որ ապաքինված հիվանդները կարող են նորից վարակվել կորոնավիրուսով:
23:49 • 12.07.20Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը դարձել է ամենահարուստ ամերիկուհինՋեֆ և ՄաքՔենզի Բեզոսներն ամուսնալուծվել են 25 տարվա համատեղ կյանքից հետո: Ապահարզանի արդյունքում ՄաքՔենզին ստացել է Amazon-ի՝ 38.3 մլրդ արժողությամբ բաժնետոմսերը (4%):
23:25 • 12.07.20Գերմանիայում նետ ու աղեղով զինված տղամարդը զինաթափել է ոստիկաններինՀաղորդվում է, որ կատարվածից հետո ոստիկանները լայնամասշտաբ արշավ են սկսել՝ վերջինիս գտնելու ուղղությամբ:
23:23 • 12.07.20Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով, սակայն իջել է 10-րդ տեղ՝ աշխարհում վարակման ցուցանիշովՎերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
23:14 • 12.07.20Հոնկոնգցի փորձագետը հայտնել է մուտացիայի հետևանքով «Քովիդ-19»-ի՝ առավել վարակիչ շտամի առաջացման մասինՏեղի մասնագետները կարծում են, որ վարակման դեպքերի նոր բռնկումները պայմանավորված են քաղաքում սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումների մեղամացմամբ:
23:12 • 12.07.20Հրդեհ է բռնկվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթագործարանումԿատարվածի հետևանքով հասցված վնասի ծավալներն ու միջադեպի հանգամանքներրը դեռևս հայտնի չեն:
22:56 • 12.07.20Տավուշում հակառակորդը պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակում է կրակոցները, հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են. ՊՆ խոսնակԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
22:49 • 12.07.20Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված ադրբեջանցի երեք զինծառայողի անուն. Razm.infoԱդրբեջանի ՊՆ֊ն սկզբում հայտնել էր երկու կորստի և հինգ վիրավորի մասին։
22:17 • 12.07.20Հնդկաստանում 4-րդ օրն անընդմեջ «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. երկրի 3-րդ ամենախիտ բնակեցված քաղաքը կփակվիՀաղորդվում է, որ երկրի երրորդ ամենախիտ բնակեցված քաղաքը՝ Բանգալորը, երեքշաբթի օրվանից մեկ շաբաթով կփակվի՝ զսպելու համար վարակման դեպքերի բռնկման տարածումը:
21:55 • 12.07.20Փրկարարները դադարեցրել են Ներքին Խնձորեսկի բնակչի որոնողական աշխատանքներըԺամը 17։10-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։
21:19 • 12.07.20«Պուտինն ամեն անգամ ոտքի կկանգնի պաշտպանելու պատմական ճշմարտությունը՝ այն խեղաթյուրելու փորձերի դեպքում». ՊեսկովՊատասխանելով հարցին, թե արդյոք շարունակություն կունենա Պուտինի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հոդվածը, Պեսկովը նշել է, որ «միանշանակ այդ աշխատանքը շարունակություն կունենա՝ պատմության և ճշմարտության խեղաթյուրման կանխարգելման նպատակով»:
21:14 • 12.07.20Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարներըԱյսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
19:40 • 12.07.20ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվելԻ դեպ, նախագահ Դոնալդ Թրամփին նախօրեին առաջին անգամ են դիմակով նկատել հանրային վայրում:
18:40 • 12.07.20Ստեփանավանում սնկից 5 մարդ է թունավորվել. 3-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ միջին ծանրության. ԱՆ-ն հորդում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկՍնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.
