Հրդեհ է բռնկվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթագործարանում
Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Հաղորդվում է, որ հրդեհը տեղի է ունեցել Բանդար-Մահշահր քաղաքի նավթավերամշակման գործարանում: Միջադեպի նախնական պատճառ է նշվում վառելիքի արտահոսքը:
Կատարվածի հետևանքով հասցված վնասի ծավալներն ու միջադեպի հանգամանքներրը դեռևս հայտնի չեն:










