Իրադարձային
-ից
-ը
14:50 • 31.10.25Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքըՀանդիպման մասնակիցները քննարկել են հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագրի, այդ թվում՝ կարիքների գնահատման, շահագրգիռ կողմերի ներգրավման, օրենսդրական փաթեթի մշակման հետ կապված հարցեր:
14:25 • 31.10.25Անընդունելի են Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել. Տեր ԵսայիՀովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և շատ հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։
14:23 • 31.10.25Խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք են. Տիգրան ԱվինյանՆա տեղեկացրեց, որ խցանումների կառավարման ճգնաժամային հանձնաժողովը ստեղծվել է և կայացել է առաջին նիստը։
13:54 • 31.10.25Հրդեհ՝ Ճամբարակի Գետիկ բնակավայրում. այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և մոտ 300 հակ անասնակերԴեպքի փաստով Ճամբարակի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում:
13:41 • 31.10.25Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ԱԲ դարաշրջանում հեռահաղորդակցության տեսլականը (լուսանկարներ)Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկեցին բիզնեսի թվային փոխակերպման ընթացքը, անդրադարձան արհեստական բանականության կիրառման գործնական հարցերին՝ վերլուծելով ռիսկերն ու բացահայտելով հնարավորությունները, ինչպես նաև թվային ակտիվների և կիբեռանվտանգության արդիական խնդիրները։
13:30 • 31.10.25Վեհափառը մտահոգությամբ անդրադարձել է Միքայել Սրբազանի անարդար դատավճռին և ազատազրկմանըՀայոց Հայրապետը պատգամեց, որ ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականները, առ Աստված նվիրումի և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ, շարունակեն նախանձախնդրությամբ իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը՝ առավել արդյունավորելով հավատացելոց հոգևոր խնամքը, զորացնելով աղոթական կյանքը և գոտեպնդելով ժողովրդին հավատով, հույսով ու սիրով։
13:04 • 31.10.25Երկաթե մանդատը սկսել է գործել, գործելու է. Ալեն ՍիմոնյանԵ՞րբ եմ ասել՝ Վարդանիկի տեղը բանտում է, 5 ամիս առաջ եմ ես դա ասել: Կամ եթե ես դա չասեի, դուք չգիտեի՞ք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մեջ փոխկապակցված է»:
12:34 • 31.10.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՄարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
11:40 • 31.10.25Հրազդանում բախվել են Երևան-Հրազդան երթուղու «Գազել»-ն ու «Opel»-ը. կան տուժածներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:24 • 31.10.25Պղծnւթյունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոսության գործունեությունը վերածել է արտահանումների, ներմուծումների, փողի, առքի ու վաճառքի. Փաշինյան (տեսանյութ)«Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և ըստ էության, կաթողիկոսության գործունեությունը վերածել է արտահանումների , ներմուծումների, փողի, առքի ու վաճառքի»,- նշել է նա:
10:58 • 31.10.25TOYOTA 10. 160,000 կմ կամ 10 տարի երաշխիքային ծրագիր՝ առանց լրացուցիչ ծախսերի (տեսանյութ, լուսանկարներ)Պատասխանատուները նշում են՝ երաշխիքային ծրագիրը գործում է այն դեպքերում, երբ խնդիրն առաջացել է արտադրական արատից: Բացառություններ են նաև ընթացիկ մաշվող մասերը, վնասները, որոնք առաջացել են սխալ շահագործման, անուշադրության կամ չթուլատրված փոփոխությունների արդյունքում: Մնացած դեպքերում սպասարկումը կատարվում է «Տոյոտա Երևան»-ի սահմանած բարձր ստանդարտներին համապատասխան:
10:17 • 31.10.25Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնիցԳեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
09:30 • 31.10.25Կասեցվել է «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունըՄասնավորապես արձանագրվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման, ինչի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է կարգադրագիր՝ բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, մինչև նշված խախտումների վերացումը։
09:06 • 31.10.25ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել․ Ազատություն«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ ՓԲԸ-ն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։
08:33 • 31.10.25Արցախի Մարտունի քաղաքի Սբ. Ներսես Մեծ եկեղեցու թիրшխավnրման և վնաuման մասին․ monumentwatchՀաագայի 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն, հարձակման ժամանակ ժառանգության արժեքները չվնասելու համար հակամարտության կողմերից պահանջվում է՝
