TOYOTA 10. 160,000 կմ կամ 10 տարի երաշխիքային ծրագիր՝ առանց լրացուցիչ ծախսերի (տեսանյութ, լուսանկարներ)
10 տարի կամ վազքի առումով 160,000 կմ երաշխիքային ծրագիր՝ TOYOTA 10-ը սեփականատերերին առաջարկում է երկարացված երաշխիքային սպասարկում մայր երաշխիքի ավարտից հետո:
«Տոյոտա Երևան» ընկերության աննախադեպ ծրագիրն ընդգրկում է մեքենայի հիմնական մեխանիկական, էլեկտրական և էլեկտրոնային բաղադրիչները, ինչպիսիք են շարժիչը, փոխանցման տուփը, ղեկային համակարգը և հիբրիդ մարտկոցները: Այն տարածվում է Lexus և Toyota մակնիշի այն մեքենաների վրա, որոնք ձեռք են բերվել Վրաստանի և Հայաստանի օֆիցիալ դիլերի կողմից:
«Եթե ես չեմ սխալվում նման երաշխիք դեռ ոչ մեկ, ոչ մի պաշտոնական ավտոարտադրողի կողմից, համենայն դեպս Հայաստանում չի տրվում։ Այն հնարավորություն է տալիս վարորդներին լիարժեք անհոգ լինել, այսինքն՝ ընդամենը սպասարկվել դիլերական կենտրոնում և հիմնական ծախսերից զերծ մնալ»,-ասում է «Տոյոտա Երևան» ընկերության գլխավոր տնօրեն Արամայիս Մայրապետյանը:
Պատասխանատուները նշում են՝ երաշխիքային ծրագիրը գործում է այն դեպքերում, երբ խնդիրն առաջացել է արտադրական արատից: Բացառություններ են նաև ընթացիկ մաշվող մասերը, վնասները, որոնք առաջացել են սխալ շահագործման, անուշադրության կամ չթույլատրված փոփոխությունների արդյունքում: Մնացած դեպքերում սպասարկումը կատարվում է «Տոյոտա Երևան»-ի սահմանած բարձր ստանդարտներին համապատասխան:
«Երբ ասում ենք սպասարկում, դա ուղղակի ինչ-որ յուղի փոխարինում կամ ֆիլտրների փոխարինում չէ, դա ընդհանուր առմամբ բոլոր այն հանգույցներն են, որոնք պետք է ստուգվեն: Մենք դա ամբողջությամբ անում ենք»,-նշում է «Տոյոտա Երևան» ընկերության հետվաճառքի բաժնի ղեկավար Սերգո Էլբակյանը:
Եթե սեփականատերը բաց է թողնում պլանային սպասարկումը կամ գնում ոչ պաշտոնական կենտրոն, TOYOTA 10-ի երաշխիքի ծածկույթը կասեցվում է: Այնուամենայնիվ, այն կարելի է վերականգնել՝ հաջորդ պլանային սպասարկումն իրականացնելով TOYOTA-ի պաշտոնական դիլերում: Վերականգնման պահից ծածկույթը նորից գործում է մեկ ամսվա կամ 1,000 կմ փորձաշրջանի ժամկետով և շարունակվում է երկարաձգվել: Ծրագիրը հասանելի է նույնիսկ այն ավտոմեքենաների համար, որոնց գործարանային երաշխիքը արդեն ավարտվել է, եթե մեքենայի տարիքը չի գերազանցում 10 տարին, իսկ վազքը՝ 160,000 կմ:
Նման գործելաոճով TOYOTA 10-ը նպատակ ունի ապահովել երկարաժամկետ, անվնաս և որակյալ շահագործում՝ առանց լրացուցիչ հոգսերի ավտոմեքենայի սեփականատերերի համար:
Երաշխիքային ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

















