Իրադարձային
-ից
-ը
16:40 • 20.10.25Մարգարիտա Սիմոնյանը քիմիաթերապիա է սկսումԻնչպես կզգամ ինձ և երբ կկարողանամ վերադառնալ ձեզ և եթերին, անկանխատեսելի է։
16:34 • 20.10.25Գարեգին Երկրորդը հանդիպում է ունեցել Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետՆորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ հորդորելով հոգեխնամ իրենց առաքելությունն արդյունավոր իրականացնել և հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին։
16:13 • 20.10.25Կրթությունը, «ստեղծագործական ոչնչացումը», նոր տեխնոլոգիաներն այն շարժիչ ուժն են, որ կապահովեն ՀՀ զարգացման, քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման հարատևությունը. ԽաչատուրյանՀամաժողովի վերնագիրն արդեն հուշում է, որ նախատեսվող քննարկումների հիմնական նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերները և նորարարական զարգացումները, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի ռազմավարական տեսլականը՝ միջազգային կրթության և հետազոտությունների դաշտում իր դերի առաջմղման ուղղությամբ:
15:38 • 20.10.25Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անթիլիասից ժամանած Շահան արքեպիսկոպոս ՍարգիսյանինԱրքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից նախագահ Խաչատուրյանին է հանձնել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը՝ փոխանցելով նաև Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույններն ու օրհնությունը։
15:28 • 20.10.25Ինձ համար շոկային էր. ԲՈՒՀ-ում պետք է ունենանք նոր ղեկավարություն. Անդրեասյանը՝ ՀՊՄՀ-ի ռեկտորի և աշխատակիցների ձերբակալման մասինԺաննա Անդրեասյանն ասել է, որ մոնիտորինգի հավելյալ մեխանիզմներ պետք է ձեռնարկվեն, եթե գործադիր ղեկավարության հետ կապված առկա են այդպիսի ռիսկեր, դա նշանակում է, որ ԲՈՒՀ-ում կունենան շատ ավելի հետևողական և խիստ մոնիտորինգային համակարգ:
15:17 • 20.10.25Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին (լուսանկարներ)Հայ մարզիկների վերադարձից հետո նրանց այցելել և մարզումների պայմաններին է ծանոթացել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
14:27 • 20.10.25Արմավիրում բախվել են «BYD»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներՎթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
14:23 • 20.10.25Հնարավոր է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովՄարզերում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։
14:11 • 20.10.25Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում шկшնի պшյթյունից ադրբեջանցի է վիրшվորվելԱրցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում հակահետևակային ականի պայթյունից պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից
14:07 • 20.10.25Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը. մեդիափորձագետը՝ նոր hարձակումների մասինԶանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։
13:24 • 20.10.25Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբառով. «Մեր ձևով» շարժման խոսնակը՝ տարածված ձայնագրության մասինՆշենք, որ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ նշվում է, որ «Մեր ձևով» շարժման հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին գումար են բաժանել:
13:24 • 20.10.25Աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով. ԱՍՀ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետՍպասվող փոփոխությունները կնպաստեն, որ փաստաթղթաշրջանառության ծավալը կտրուկ նվազի։ Դրանից բացի, գործատուի կողմից արվող գործողությունները կկրճատվեն, ինչպես նաև կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին։ Աշխատողներն էլ կարող են մեկ հարթակում տեսնել իրենց ունեցած աշխատանքային պայմանագրերը, կխուսափեն հնարավոր խնդիրներից։
13:20 • 20.10.25Մեր հարցերի պատասխանները չստացանք. կառավարությունում ընդունեցին բեռնատարների վարորդներին«Սպասում էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեզ կընդունի, բայց ինչ-որ վարչության ներկայացուցիչ ընդունեց, լսեց ու ասաց՝ զբաղվում ենք: Մենք մեր հարցերի պատասխանները չստացանք», - ասացին նրանք:
12:37 • 20.10.25Ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞, մեռш՞վ. Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյայի զեկույցին՝ Ալեն Սիմոնյանի գնահատականի մասինԱնդրանիկ Քոչարյանն ասաց, որ զեկույցն առաջին հերթին տալիս է այն հարցերի պատասխաննեը, որում շատերը մեղադրում էին իշխանություններին: Նա հավելեց, որ իշխանությանը մեղադրել, թե դեմ է զեկույցը ներկայացնելուն՝ ոչ: Կա իրավական խնդիր, որի հարցի հետ կապված կա իրավական վեճ:
12:08 • 20.10.25ՌԴ քաղաքացին մոտոցիկլով բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառին և հայտնվել մայթին. բժիշկներն արձանագրել են նրա մшhըՔննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված մոտոցիկլը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
