Իրադարձային
-ից
-ը
17:34 • 19.10.25Կյանքից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` Կոլյա ԾառուկյանըՀոգեհանգիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
16:30 • 19.10.25Նապոլեոն III-ի կնոջ կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանը թшլшնելուց հետոLe Parisien-ի տվյալներով՝ հանցագործները գողացել են նաև 9 ոսկյա և ջարդված զարդեր Ֆրանսիայի կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից։
16:19 • 19.10.25Վարչապետը Վատիկանում ներկա է գտնվել Արք. Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությանըՄիջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
15:58 • 19.10.25Քրեակատարողական ծառայությունը կարիք ունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող լուրջ բարեփոխումների. ՄԻՊՄիջոցառման շրջանակում անցկացվել է նաև «Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով:
15:43 • 19.10.25Վարդենիս քաղաքի Սախարովի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 14։22-ին։ Այրվել են տան խոհանոցը, միջանցքը (մոտ 25 քմ)՝ գույքով և փայտե ծածկը (մոտ 40 քմ):
15:34 • 19.10.25Մյունխենի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է անօդաչու սարքերի մասին հաղորդումների պատճառովԴաշնային ոստիկանությունը հայտնել է, որ այդ տարածքում չի հայտնաբերել ոչ մի անօդաչու սարք կամ կասկածելի անձ։
15:24 • 19.10.25Գյումրիում բնակարանում հայտնաբերվել է 55-ամյա կնոջ մարմինԴեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
14:47 • 19.10.25Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովՄարզերում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ին կեսօրից հետո, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
14:41 • 19.10.25Ծանր հիվանդությունից հետո առաջին անգամ Բայդենը երևացել է հանրության առջևՆա մասնակցել է Բրենդիվայնի Սուրբ Հովսեփ եկեղեցում երեկոյան պատարագին։
14:38 • 19.10.25Երևանում «Բադեն-Բադեն»-ի հարևանությամբ աշխատանքներ կատարելիս կռունկավարն ու 1 հոգի hոսանքահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց. վնասվել է նաև երկու ավտոմեքենաՏեղում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 հոգի էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
14:11 • 19.10.25Ռոման Բերեզովսկին դարձել է Հայաստանի ռուսական համայնքի նոր ղեկավարըԼեգենդար դարպասապահը և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագն ընդունել է Ռուսաստանի համայնքային խորհրդի առաջարկը՝ ղեկավարելու կազմակերպությունը։
13:42 • 19.10.25Լուվրի թանգարանից գողություն է կատարվել, թանգարանը փակ է (տեսանյութ)Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Կողոպուտի մանրամասները դեռևս հայտնի չեն։
13:11 • 19.10.25Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում վերսկսվել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բանակի միջև բախումներըԻսրայելական բանակը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։
13:02 • 19.10.25Սուրբ Պետրոսի հրապարակում սկսվել է Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունըԱմենայն Հայոց և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները չեն մեկնել Վատիկան՝ մասնակցելու հայազգի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը:
12:46 • 19.10.25Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
