Իրադարձային
-ից
-ը
22:20 • 26.09.25Ամերիաբանկը` Armenian Auto Show-ում. հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար (տեսանյութ, լուսանկարներ)Ամերիաբանկը շարունակում է պահպանել ավտովարկավորման շուկայի առաջատար դիրքը։ Նշում են, որ այդ արդյունքի հիմքում իրենց՝ նորամուծություններին շարունականաբար հետամուտ լինելն է, իսկ հաջողությունները երկար սպասեցնել չեն տալիս:
21:55 • 26.09.25ՀՀ-ն հանձնառու է կիբեռանվտանգության խթանման միջազգային համագործակցության ապահովմանը․ ԱբիսողոմոնյանԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված թվային միջավայրում մարդու իրավունքների և կիբեռանվտանգության խթանման հարցում միջազգային համագործակցության ապահովմանը։
21:41 • 26.09.2522-ամյա և 29-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել են սինթետիկ թմրամիջոցներԿազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
21:19 • 26.09.25Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ․ անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱմեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին:
21:10 • 26.09.25ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են արելՆախարարները վերահաստատել են հավատարմությունը ՀԱՊԿ հիմնական սկզբունքներին և խնդիրներին, ընդգծել են առաջացող մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար փոխադարձ համագործակցության և տեղեկատվության ժամանակին փոխանակման կարևորությունը, ինչպես նաև ընդգծել են միջազգային կառույցների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի հետ համակարգման կարևորությունը:
20:56 • 26.09.25ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի աջակցության հարցերով ղեկավարինՀանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, տարածաշրջանային մարտահրավերները և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման նպատակով:
20:48 • 26.09.25Հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ է ստեղծվել Երևանի 1-03 շտապօգնության մոտԵրևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանի Ձորափ փողոցում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։
20:38 • 26.09.25Նա ընդմիշտ իր անունը գրեց Ռուսաստանի պատմության մեջ․ Լավրովը՝ Տիգրան Քեոսայանի մասինՆա ցավակցություն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանի հարազատներին:
20:27 • 26.09.25Այս պահին սեղանին շատ լավ խաղաղության առաջարկ կա, եթե ուկրաինացիները չընդունեն այն, նրանք կկորցնեն իրենց երկիրը․ ԼուկաշենկոՆա նշել է, որ կցանկանար «պարզապես խոսել» իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, և կարծում է՝ համաձայնության պետք է հասնեն «երեք սլավոնական պետությունների առաջնորդները»։
20:14 • 26.09.25Ամենամյա երիտասարդական ֆորումը երիտասարդների ձայնը լսելի դարձնելու հարթակ է. Ժաննա ԱնդրեասյանԵռօրյա երիտասարդական ֆորումի նպատակն է մեկ հարթակի շուրջ համախմբել ՀՀ 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, երիտասարդական աշխատողների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների՝ քննարկելու երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակայությունները և պետությունից ու ՏԻՄ-երից երիտասարդների ունեցած ակնկալիքները։
19:16 • 26.09.25Ռուբեն Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
18:58 • 26.09.25Telcell-ը՝ մաթեմատիկական կրթության կողքին. ամփոփվեցին Koreez-Telcell բլից մրցույթների արդյունքները (տեսանյութ, լուսանկարներ)Որակյալ կրթությունն ապահովելու է նաև ապագայում որակյալ մասնագետների առկայությունը մեր տարբեր-տարբեր օղակներում՝ սկսած պետական կառավարման ինստիտուտներից, վերջացրած մասնավոր ընկերություններով։
18:47 • 26.09.25Հանրապետության նախագահը Նյու Յորքում այցելել է հայկական եկեղեցիՆախագահը ծանոթացել է եկեղեցու հիմնադրման և գործունեության պատմությանը, ապա զրուցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
18:38 • 26.09.25Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավտոմոբիլային բեռնափոխադրողները Վերին Լարսի անցակետ ժամանման օր և ժամ պետք է ամրագրեն էլեկտրոնային հարթակումԷլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։
18:27 • 26.09.25Բացառիկ տաղանդավոր և իմաստուն մարդ․ Պուտինը ցшվակցել է Տիգրան Քեոսայանի մшհվшն կապակցությամբՀիշեցնենք՝ 9 ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանը։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
