Ամերիաբանկը` Armenian Auto Show-ում. հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար (տեսանյութ, լուսանկարներ)

22:20 • 26.09.25

Armenian Auto Show 2025-ը, որտեղ ներկայացված են ավտոարդյունաբերության նորագույն լուծումները, բացել է իր դռները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արդեն երկրորդ տարին է՝ ցուցահանդեսին միացել է նաև Ամերիաբանկը՝ իր թվային MyCar.am հարթակով և գործընկեր ավտոդիլերների հետ համատեղ մշակված առաջարկներով: 

Մասնագետներն ասում են` մեքենա գնելը երբեք այսքան հեշտ չի եղել, ու մանրամասնում, որ էքսպոյի այցելուները երեք օր շարունակ կարող են տեղում գտնել իրենց երազանքների ավտոմեքենան՝ առանց երկար փնտրտուքների, և ստանալ ավտովարկ` առանց  փաստաթղթային բարդ ընթացակարգերի և հատուկ տոկոսադրույքով:

Էքսպոյի շրջանակում թե դրանից դուրս Ամերիաբանկի MyCar.am հարթակը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել առաջնային և երկրորդային շուկայի առաջատար ավելի քան 60 ավտոդիլերի կողմից ներկայացված առաջարկներից: Իսկ այս տարի բազմաթիվ առաջարկների կողքին ավելացել է ևս մեկը:

«Մեր հարթակի հաջորդ, տրամաբանական զարգացման փուլն այսօր է և ուզում ենք մեծ սիրով ներկայացնել մեր նոր ֆունկցիոնալը, որն անհատ վաճառողներին հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակահատվածում, րոպեների ընթացքում, լիովին անվճար վաճառքի ներկայացնել մեր հարթակում իրենց անձնական մեքենաները»,-նշում է Ամերիաբանկի MyCar.am հարթակի պրոդուկտի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանը:

Ամերիաբանկը շարունակում է պահպանել ավտովարկավորման շուկայի առաջատարի դիրքը։ Նշում են, որ այդ արդյունքի հիմքում իրենց՝ նորարարություններին շարունականաբար հետամուտ լինելն է, իսկ արդյունքը երկար սպասեցնել չի տալիս:

«MyCar.am հարթակի օգնությամբ է տրամադրվել Ամերիաբանկի ավտովարկավորման շուրջ 35 տոկոսը: Նախորդող 8 ամիսների ընթացքում մենք կարողացել ենք մեր ավտովարկավորման պորտֆելը ավելացնել 40 տոկոսով և շարունակում ենք պահպանել ավտովարկավորման շուկայի բացարձակ առաջատարի դիրքը՝ ունենալով 50 տոկոս մասնաբաժին»,-նշում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը:

Ամերիաբանկը Auto Show 2025-ում ներկայացված ավելի քան 10 առաջատար ավտոդիլերների հետ հանդես է գալիս հատուկ առաջարկներով՝ բացառապես ցուցահանդեսի այցելուների համար։ Սեպտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին շտապեք այցելել էքսպոյի Ամերիաբանկի տաղավար և օգտվել այս հնարավորությունից: