Իրադարձային
-ից
-ը
18:02 • 25.09.25Գազայում 1 օրում 30 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
17:44 • 25.09.25Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենաՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները:
17:19 • 25.09.25Թուրքիան մասնակցել է «ՆԱՏՕ-ի զգոնության բարձրացման ծրագրի» շրջանակներում անցկացվող զորավարժություններինՏեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի Անատոլիական աշխատանքային խումբը մասնակցում է ՆԱՏՕ-ի NEPTUNE STRIKE 2025 զորավարժությունների շարքին, որոնք անցկացվում են Ադրիատիկ ծովի ափին՝ Իտալիայի հարավ-արևելքում։ Այն բաղկացած է TCG Anadolu-ից, TCG Gökova-ից, TCG Gökçeada-ից և I. INönü օպերատիվ շտաբից։
16:41 • 25.09.25Աննա Մաքսիմն ազատազրկված կանանց ներկայացրել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմըԱննա Մաքսիմն իր խոսքում ընդգծել է, որ յուրաքանչյուր կին կարող է հայտնվել տարբեր իրավիճակներում, սակայն միշտ կա հաղթանակի և լույսի ճանապարհը՝ դժվարություններից դուրս գալու և կյանքը վերսկսելու հնարավորություն։
16:22 • 25.09.25Վահագն Խաչատուրյանն ու Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքը քննարկել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորություններըՀանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու արդիականությունը։
16:19 • 25.09.25Վանաձորում «Range Rover»-ը վրшերթի է ենթարկել անչափաhաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
15:50 • 25.09.25Թուրքիայում առաջին անգամ կիրառվել է սարք, որը 2 րոպեում հայտնաբերում է փլատակներում մնացածներինԱյդ սարքը տեղադրվում է շենքերում և երկրաշարժից հետո 120 վայրկյանի ընթացքում կապ է հաստատվում «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կենտրոնական գրասենյակի հետ և հաղորդում, որ տեղի է ունեցել երկրաշարժ։
15:32 • 25.09.25Ավանում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բախվել է բազալտե եզրաքարին ու երկաթբետոնե էլեկտրասյանը. կա տուժածԲախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթբետոնե էլեկտրասյանը:
15:20 • 25.09.25Փաշինյանի՝ Մոսկվա այցին զուգահեռ, Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ)Պաստառների վրա գրված էր՝ «Նիկոլը դավաճան է», «Ձեռքերդ հեռու ազգի սրբավայրից», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են»։
14:18 • 25.09.25ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ Լոռու մարզում հերթական հանդիպումն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման լիազորության իրականացման շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման հնարավորությունները և այլն։
13:28 • 25.09.25«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամՀայկական ճարտարապետությունն առանձնանում է իր ինքնատիպությամբ, պատմական արմատներով ու գեղարվեստական արժեքներով։ Եթե նույնիսկ «վերականգնում» անվան տակ Ադրբեջանը հայտարարի, թե վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարվի հերթական անգամ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։
13:00 • 25.09.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը , 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
12:55 • 25.09.25Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպանին«Կանադան աջակցում է առաքելությանը դրա գործունեության առաջին օրերից: Ներկայումս կանադացի մեկ խորհրդական է աշխատում է EUMA-ում»,- ասված է գրառման մեջ:
12:44 • 25.09.25Նեթանյահուի ինքնաթիռը Նյու Յորք է թռել՝ խուսափելով Ֆրանսիայի օդային տարածքիցՆշենք, որ Միացյալ քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետի համար՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ ՄԱԿ-ը նախկինում Իսրայելի գործողություններն անկլավում ճանաչել էր որպես ցեղասպանություն։
12:18 • 25.09.25Արմավիրի «Լե Ման» հանդիսությունների սրահում հարսանեկան արարողությունը վերածվել է ծեծկռտուքիԴեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
