Իրադարձային
-ից
-ը
21:28 • 24.09.25Ձերբшկшլվшծ անձ դեռևս չկա․ ամեն ինչ արվում է իրավապահների կողմից․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցած սպանnւթյnւնների մասինՁեռնարկվում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։
21:05 • 24.09.25Արմավիրի մարզում բшխվել են «Ford Transit»-ը և «Mercedes»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բшխվել քարերին․ կա 5 վիրшվորՎթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
20:45 • 24.09.25Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերՎարչապետը կարևորել է ներկայացված ուղղություններով շարունակական աշխատանքը՝ հաշվի առնելով այսօր ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:
20:30 • 24.09.25Լոնդոնի քաղաքապետը Թրամփին անվանել է ռшսիստ և իսլшմшֆnբԻր ելույթի ժամանակ Թրամփը քննադատել է Խանին՝ անվանելով նրան «սարսափելի քաղաքապետ» և հավելելով, որ «նրա ներգաղթային քաղաքականությունը և ինքնասպանական էներգետիկ գաղափարները կդառնան Արևմտյան Եվրոպայի մահը»:
20:01 • 24.09.25Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են սնանկությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներըԷդգար Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է, որ սնանկության էլեկտրոնային մոդուլն արդեն ավարտական փուլում է և նախատեսվում է ներդնել տարեվերջին։
19:38 • 24.09.25Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում 64 մարդ է զոհվել2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
19:14 • 24.09.25Իրանի արդարադատության նախարարը ժամանել է ՀայաստանԱյս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
19:09 • 24.09.25ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդգծել է փшխստшկանների երկարաժամկետ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել 2026 թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները և անդրադարձել է ՄԱԶԾ ներգրավվածության հնարավորություններին՝ հաշվի առնելով վերջինիս ներուժը կլիմայի, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի հարցերում։
19:02 • 24.09.25Եվրաջասթում Հայաստանը կունենա համագործակցության հարցերով դատախազ2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է 2024թ. սեպտեմբերի 10-ին։
18:58 • 24.09.25Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու-Ամիրյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառըՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով իրականացվող այս փոփոխությունը կգործի սեպտեմբերի 26-ից։
18:39 • 24.09.25Իսակովի պողոտայում «Nissan Teana»-ն բшխվել է երկաթե սյանը, ապա՝ ծառերինՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
18:23 • 24.09.25Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Ֆրանկոֆոնիայի խաղերը բարձր մակարդակով անցկացնելու գործումԱրայիկ Հարությունյանը նշել է, որ այդ փորձը մեծ նշանակություն կունենա հայկական կողմի համար՝ հետագա աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու գործում:
18:09 • 24.09.25Մնացական Սաֆարյանը և Ինդոնեզիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԴեսպան Բասալամահը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ առևտրատնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը խորացնելու Ինդոնեզիայի պատրաստակամությունը։
18:00 • 24.09.25Հայաստանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստըԿրիպտոակտիվները, ֆինանսական տեխնոլոգիական նորարարությունները, էլեկտրոնային առևտուրը և ամպային լուծումները արագորեն տարածվում են՝ ստվերային տնտեսությանը հաղորդելով նոր բարդություններ։
17:33 • 24.09.25Դալասում՝ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կենտրոնում, կրшկոցներ են հնչել, կան զnhեր«Կրակողը մահացել է ինքն իրեն հասցված հրազենային վնասվածքից։ Դրդապատճառը դեռևս անհայտ է, բայց պարզ է, որ ICE-ի աշխատակիցները բախվում են աննախադեպ բռնության։ Սա պետք է դադարեցվի»,- նշել է նա:
