Իրադարձային
-ից
-ը
19:26 • 20.09.25Ղազախստանում ուղտերի քարավանը հավակնում է Գինեսի ռեկորդի՝ որպես աշխարհում ամենաերկարըՄիջոցառման կազմակերպիչ՝ Դաուլետ-Բեկետ անասնապահական ֆերմայի ղեկավար Սիդիկ Դաուլետովը, նշել է, որ նախաձեռնությունը ցույց է տալիս ղազախական ավանդույթների հարստությունը և ուղտաբուծության ու երկրի գյուղատնտեսական ոլորտի ներուժը: Քարավանի տեսագրությունները կներկայացվեն Լոնդոնում գտնվող հանձնաժողովին, որը վերջնական որոշում կկայացնի ռեկորդը համաշխարհային ռեկորդների գրքում ներառելու վերաբերյալ:
18:39 • 20.09.25Թրամփի վարչակազմը վստահ է, որ Չինաստանի հետ TikTok-ի ամերիկյան բիզնեսի ապագայի վերաբերյալ գործարքը կստորագրվի առաջիկա օրերին․ Սպիտակ տան խոսնակՆա պարզաբանել է, որ գործարքի ստորագրումից հետո ԱՄՆ-ն կվերահսկի TikTok-ի ամերիկյան բիզնեսի տնօրենների խորհրդի յոթ տեղերից վեցը, ինչը կապահովի հավելվածի շարունակական գործունեությունն ԱՄՆ-ում օգտատերերի համար։
17:57 • 20.09.25Արմավիրում «Opel»-ը վրшերթի է ենթարկել 74-ամյա տղամարդունԴեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
17:37 • 20.09.25Շիրակի փողոցում գտնվող արտադրամասի 3-րդ հարկում հրդեհ է բռնկվելԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
17:16 • 20.09.25Կոտայքում ՌԴ քաղաքացու վարած «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտումՀրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն և քաղաքացիների հետ ուղղել «Toyota»-ն։
16:52 • 20.09.25Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին, քանի որ կուսակցական պարտք ունի․ ՊապոյանՊապոյանը նաև տեղեկացրել է, որ ՔՊ-ի անդամավճարը 1,000 դրամ է, իսկ պաշտոնյաների դեպքում նրանց աշխատավարձի 3 տոկոսի չափով։
16:25 • 20.09.25Արարատի գործարաններից մեկի տարածքում աշխատակիցներն ընկել են 6 մետր բարձրությունիցՎիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ մյուսինը՝ միջին ծանրության։
16:20 • 20.09.25Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ ԶելենսկիԽմելնիցկիի մարզի Դունաևկա համայնքում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ այնտեղ հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի, հայտնել է տեղական հատուկ գործողությունների խմբի ղեկավարը։ Բժշկական օգնության են դիմել ևս երկու տեղացիներ։ Նախնական տվյալներով՝ ավերվել է երկու տուն և վնասվել մոտ 20 շենք։
14:40 • 20.09.25Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
14:15 • 20.09.25Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանովՍեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։
14:13 • 20.09.25Երևան-Սևան-Իջևան ճանապարհին 31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 տուժածներից 3-ը անչափահասներ են․Դեպքի փաստով 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահաս վիրավորների ինքնությունը։
13:30 • 20.09.25Մենք ֆուտբոլային թիմեր ունենք՝ «Վան», «Ալաշկերտ»․ մտածում եմ, կարող է սա ֆուտբոլի զարգացման հետ կապ ունի․ Փաշինյան«Նույնսիկ հայերի հետ շփվող շատերը չգիտեն, որովհետև մենք տենց ենք խոսում։ Մենք ֆուտբոլային թիմեր ունենք Վան, Ալաշկերտ։ Մտածում եմ, կարողա սա ֆուտբոլի զարգացման հետ կապ ունի»,-ասել է Փաշինյանը։
12:58 • 20.09.25Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կան տուժածներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
12:25 • 20.09.25Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներՍեպտեմբերի 20-22-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, իսկ 23-ից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
10:12 • 20.09.25Ես կարող եմ վստահեցնել, որ մեկուկես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունները չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ․ Պետրոսյանը` երեկ ամբողջ Կենտրոնի հոսանքազրկման մասինԲայց ավելին ասեմ, այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց ու տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք և բոլորն ուղղել ենք ՀԷՑ-ի հազարից ավելի սոցիալական ամենաներքևի շեմին»։
