Թրամփի վարչակազմը վստահ է, որ Չինաստանի հետ TikTok-ի ամերիկյան բիզնեսի ապագայի վերաբերյալ գործարքը կստորագրվի առաջիկա օրերին․ Սպիտակ տան խոսնակ

18:39 • 20.09.25

Թրամփի վարչակազմը 100%-ով վստահ է, որ Չինաստանի հետ TikTok-ի ամերիկյան բիզնեսի ապագայի վերաբերյալ գործարքը վերջնականացվել է և կստորագրվի առաջիկա օրերին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

Նա պարզաբանել է, որ գործարքի ստորագրումից հետո ԱՄՆ-ն կվերահսկի TikTok-ի ամերիկյան բիզնեսի տնօրենների խորհրդի յոթ տեղերից վեցը, ինչը կապահովի հավելվածի շարունակական գործունեությունն ԱՄՆ-ում օգտատերերի համար։