Իրադարձային
-ից
-ը
23:23 • 22.12.19ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույցՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:01 • 22.12.19Դիլիջան քաղաքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, մասամբ ջերմահարվել է 6 ծառՀրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի ազգային պարկ» մասնաճյուղից 6 և ոստիկանության Դիլիջանի բաժնի 2 աշխատակից:
22:51 • 22.12.19Սկանդալային պատմություն՝ դերասան «Պոնչոյի» և «Պահմտոցիի» հաղորդավարի միջև. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Shamshyan.comԱշոտը սպառնացել է, որ կվնասի իրեն կամ իր երեխաներին, եթե այս մասին նա իրավապահներին տեղեկություններ փոխանցի:
22:31 • 22.12.19Թուրքիան մտադիր է ռազմածովային ուժերը համալրել սեփական արտադրության 6 նորագույն սուզանավովPiri Reis սուզանավը կշռում է 1850 տոննա, երկարությունը կազմում է 68.3 մետր, լայնությունը՝ 6.3 մետր: Անձնակազմը բաղկացած է 40 հոգուց:
22:13 • 22.12.19Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է բուսածածկույթՄթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:
21:55 • 22.12.19Մոսկվայի մարզում 13-ամյա աղջիկը գլխացավի դեմ դեղահաբ է խմել և մահացելբոսանքի ժամանակ աղջկա մոտ գլխացավ է սկսվել, և ծանոթուհին նրան դեղահաբ է տվել: Կուլ տալով դեղը՝ դպրոցականն իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը:
21:29 • 22.12.19Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի մասամբ այրված դին«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
21:12 • 22.12.19Արարատի մարզում Hummer-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, անցել դրա վրայով ու հայտնվել հանդիպակաց գոտում. կա վիրավոր. Shamshyan.comՎթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
20:10 • 22.12.19ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՀանրապետությունում ջերմաստիճանի արձրացման պատճառով լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
19:49 • 22.12.19Կոտայքի մարզում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է (տեսանյութ)Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
19:44 • 22.12.19Խոշոր ավտովթար` Շիրակի մարզում. տուժածներից երեքը երեխաներ են (տեսանյութ)Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
19:17 • 22.12.19Չիկագոյում հրաձգություն է տեղի ունեցել երեկույթի ժամանակ. կան տուժածներՈստիկանության վարկածով՝ կրակոցներ են հնչել վիճաբանության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել, վիրավորներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:
18:39 • 22.12.19Արթիկում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել էՊարզվել է, որ ավտոտնակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:56-ին:
18:05 • 22.12.19Արարատի մարզում ընտանիքի 5 անդամներ, այդ թվում` 3 երեխա, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.comՆշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Այնթափ գյուղի 9-րդ փողոցի 4/2 տնից, որտեղ խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչի խափանման հետևանքով առաջացել է շմոլ գազի արտահոսք։
17:57 • 22.12.19Կոտայքի մարզի Գետարգել գյուղում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով եկեղեցուն հարակից բլրակիցԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
