Չիկագոյում հրաձգություն է տեղի ունեցել երեկույթի ժամանակ. կան տուժածներ

19:17 • 22.12.19

Ամերիկյան Չիկագո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել երեկույթի ժամանակ: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիյան աղբյուրին, հրաձգության հետևանքով 13 մարդ վիրավորվել է:

Ոստիկանության վարկածով՝ կրակոցներ են հնչել վիճաբանության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել, վիրավորներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ ներկա պահին երկու մարդ հարցաքննվում է: Նրանցից մեկին ձերբակալել են: