Իրադարձային
-ից
-ը
10:16 • 14.09.25ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում խnցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ80 անօդաչու թռչող սարք՝ 30-ը Բրյանսկի մարզի տարածքում, 15-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 12-ը՝ Սմոլենսկի մարզի տարածքում:
09:49 • 14.09.25Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է ԽաչվերացըԽաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:
22:47 • 13.09.25Երևանում վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 2 քաղաքացու․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոցՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
20:58 • 13.09.25Մադրիդի սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա 21 տուժածՏուժածներից երեքը ծանր վիճակում են։
20:52 • 13.09.25Լեհաստանի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են մարտшկան պատրաստության վիճակիԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության վիճակի:
19:56 • 13.09.25Արմաշ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
19:30 • 13.09.25Նոր Հաճն քաղաքում այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենաԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
19:21 • 13.09.25Վանաձոր քաղաքի հագուստի խանութներից մեկում տղամարդը գնումներ է կատարել կեղծ թղթադրամներովՄեր տեղեկություններով՝ նույն օրը տվյալ անձը մտել է Վանաձորի մի քանի խանութներ և դեղատուն ևս։
19:10 • 13.09.25Հութիները ստանձնել են Թել Ավիվին հարվածելու պատասխանատվությունըԱվելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ հայտնաբերել է Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելը հետագայում հայտարարել էր, որ որսացել է այն։
19:04 • 13.09.25Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԾծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
19:00 • 13.09.25Գեղանիստ գյուղում արդեն 2 օր է՝ խմելու ջուրը հոսում է վնասված խողովակից․ «Վեոլիա ջրից» բնակիչներին պատասխանել են, թե դա իրենց գործը չէ2 օր է խմելու ջուրը կորում է, 2 օր է զանգահարում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գիծ, այնտեղից պատասխանում են, թե մեր գործը չի, դա ցանցային գիծ է, հետևաբար մենք այդտեղ անելիք չունենք։
18:40 • 13.09.25Գազան արդեն լքել է ավելի քան 250 հազար մարդՍեպտեմբերի 9-ին Իսրայելի բանակը կոչ էր արել Գազայի բնակիչներին անհապաղ տարհանվել՝ հարձակումից խուսափելու համար:
17:57 • 13.09.25Խաչվերաց տոնին ընդառաջ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելՆշվում է, որ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ բազմաթիվ ուխտավորներ են եղել։ Նրանց ուխտագնացությունը մեկնարկել է Ստամբուլում՝ Պոլսո հայոց պատրիարքի օրհնությունը ստանալուց հետո, որից հետո այցելել են պատմական հայկական բնակավայրեր։
17:44 • 13.09.25Վրաստանում բռնագրավել են նախկին ֆինանսիստի ակտիվները. նա փորձել էր լքել երկիրը Հայաստանի տարածքովԳործով տուժող է համարվում «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Բաչիաշվիլին ղեկավարում էր նրա հիմնադրամը՝ տարբեր նախագծերում բազմամիլիոնանոց ներդրումներ իրականացնելով։
17:31 • 13.09.25Պուտինը ներկա է գտնվել Մոսկվայում նոր տիեզերական կենտրոնի բացման արարողությանըՊետության ղեկավարը Քաղաքի օրը այցելել է Մոսկվայի արևմուտքում գտնվող շինարարական համալիր։
