Իրադարձային
-ից
-ը
20:07 • 14.09.25Ծովագյուղում «Opel Zafira»-ն վրшերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
19:08 • 14.09.25Երևանում բախվել են «Kia Forte»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտումՀրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների հետ ուղղել «Opel Zafira»-ն։
18:27 • 14.09.25Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրսյանը, արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտումՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
18:22 • 14.09.25Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորիցՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
18:13 • 14.09.25Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ՉինաստանՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
17:36 • 14.09.25Ռոստովի մարզում խոշոր հրդեհներ են բռնկվելՀրդեհից առաջացած խիտ և կծու ծուխը ծածկել է Կուլեշովկայի մոտ գտնվող մայրուղին։ Վատ տեսանելիության պատճառով տեղի են ունեցել մի քանի վթարներ։
17:26 • 14.09.25Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդը զինված մոտեցել է միջացառման անցկացման վայրին․ պատասխան կրակից նա վիրավորվել էՁերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացելով գնդացիրից ոստիկանության աշխատակիցների վրա։
16:53 • 14.09.25«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն օգնության են հասել փրկարարներըՓրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
16:47 • 14.09.25Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետԱրցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան 60-ամյակի առիթով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մնացականյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն:
16:40 • 14.09.25Ռուսաստանը փորձարկել է հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռըՌուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռը արձակվել է Բարենցի ծովում գտնվող թիրախի վրա և ուղիղ հարվածել դրան։
16:17 • 14.09.25Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Խաչվերացի տոնըՍրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին` ընդգծելով ներկա փոթորկալից աշխարհում անձնական խաչը վերցնելու պատրաստակամության, փրկարար խաչին ապավինելու և խաչյալ Քրիստոսի ճանապարհով ընթանալու կարևորությունը։
15:54 • 14.09.25ՀՀ-ում էլ են մարդկանց լռեցնnւմ, բայց ձեռնաշղթայով կամ այլ եղանակներով․ ԱՄՆ դեսպանատան մոտ միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ Չարլի ՔըրքիՎեցերորդը Մելիքյանը նշել է, որ նման դեպքերում կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը աշխարհի մաս է, կիսում է ժողովրդավարական արժեքները և պատրաստ է դասեր քաղել նման ողբերգություններից։
15:35 • 14.09.25Վեհափառն Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ քննարկել է տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՎեհափառ Հայրապետը բարձր գնահատեց ԱՀՀ-ի հետևողական ջանքերը՝ հայության շահերի պաշտպանության և Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։
15:26 • 14.09.25Նոր կնիքների վրա, բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից, այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու․ Արսեն Թորոսյանը՝ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի մասինՆոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։
15:21 • 14.09.25Հայաստանի մարզերից մեկում կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը անպшրկեշտ գnրծողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբԸստ օպերատիվ տեղեկության, նշված կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, հպվել նրան, ձեռքը տարել սեռական օրգաններին և համբուրել շուրթերը։
