ՀՀ-ում էլ են մարդկանց լռեցնnւմ, բայց ձեռնաշղթայով կամ այլ եղանակներով․ ԱՄՆ դեսպանատան մոտ միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ Չարլի Քըրքի

15:54 • 14.09.25

Այսօր Երևանի ամերիկյան դեսպանատան մոտ անցկացվել է փոքրիկ միջոցառում՝ ի հիշատակ սպանված ամերիկացի քաղաքական գործիչ Չալի Քըրքի։

Միջոցառման նախաձեռնողներից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենց են միացել նաև քաղաքացիներ, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում ևս մարդիկ արձագանքում են այս ողբերգությանը։

Մելիքյանի խոսքով՝ կա վեց պատճառ, թե ինչու էր կարևոր կազմակերպել այս հիշատակի միջոցառումը․ aպրումակցում սպանվածի ընտանիքին և հարազատներին․ Քըրքը երիտասարդ մարդ էր, ով սպանվել է բացառապես իր քաղաքական գործունեության համար, ամերիկյան ժողովրդի հետ բարեկամական կապերը։ «Ամերիկյան ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ է, և այնտեղ շատերն այս դեպքը ընկալում են որպես անձնական ողբերգություն»,- նշեց Մելիքյանը։

Երրորդը՝ սպանությունն իրականացվել է հազարավոր մարդկանց աչքի առաջ՝ ուղիղ եթերով, ինչը Մելիքյանի խոսքով, լրացուցիչ խթան է դառնում նման երևույթը վճռականորեն դատապարտելու համար, չորրորդ՝ խոսքի ազատության խախտումը։«Մարդուն կյանքից զրկել են բացառապես իր արտահայտած գաղափարների համար։ Կարելի էր համաձայնել կամ չհամաձայնել նրա հետ, բայց նրան լռեցրել են փամփուշտով»,-ասաց նա։

Հինգերորդ՝ համեմատություն Հայաստանի իրավիճակի հետ․ Չնայած Հայաստանում նման դեպքեր չեն լինում փամփուշտով, սակայն, ըստ Մելիքյանի, որոշ դեպքերում կիրառվում են լռեցման այլ մեթոդներ․ օրինակ՝ ձերբակալություններ և այլն։

Վեցերորդը Մելիքյանը նշել է, որ նման դեպքերում կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը աշխարհի մաս է, կիսում է ժողովրդավարական արժեքները և պատրաստ է դասեր քաղել նման ողբերգություններից։