Իրադարձային
-ից
-ը
18:42 • 15.09.25Հայաստան-Շվեդիա հարաբերությունները նոր թափ կստանան. ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի դեսպանըԻնձ համար մեծ պատիվ է լինել դեսպան Հայաստանում, որը հիանալի երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Մեծ ակնկալիքով եմ սպասում մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
18:21 • 15.09.25Բոլորը կարծում էին, որ մենք ԵՄ-ի պաշտպանիչ ուժն ենք, գալիս ենք պաշտպանելու Հայաստանը. մենք հստակեցրինք, որ դա չէ մեր գործառույթը․ ՌիտերՆերկայումս ապատեղեկատվությունը Ադրբեջանի կողմից լռել է, իրենք դադարեցրել են դա մայիսից։ Մենք դեռ ունենք խնդիրներ ՌԴ–ի հետ, բայց այս պահին կարծես վիճակը լավ է:
18:09 • 15.09.25Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համարՍեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր դաշինքի արևելյան թևում «Արևելյան պահապան» գործողության մեկնարկի մասին։ Գործողության հայտարարված նպատակն է «վերացնել անօդաչու թռչող սարքերի հետ կապված կոնկրետ սպառնալիքները»։
18:00 • 15.09.25Բացահայտվել է թմրամիջոց իրացնող խումբ․ հայտնաբերվել՝ առանձնապես խոշոր չափերի մարիխուանա (տեսանյութ)Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
15:29 • 15.09.25Նուբարաշենի աղբավայրում մի քանի ժամ է՝ հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմԵրևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկի 35-ից ավելի աղբատար ավտոմեքենաներ Երևանի տարբեր վարչական շրջաններից աղբը տեղափոխել են, սակայն չեն կարողանում մտնել աղբավայր, այն դատարկել ու գնալ հերթական աղբի հետևից, քանի որ հրշեջները դեռ պայքարում են կրակն ամբողջությամբ մարելու դեմ:
15:15 • 15.09.25Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի միջուկային ծրագրի մշակումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր օբյեկտները. ԱՄՆ էներգետիկայի նախարար«Իրանը պետք է լիովին համագործակցի ԱԷՄԳ-ի հետ՝ հաշվի առնելով իր պարտավորությունները, և (տեսուչներին) հասանելիություն տրամադրի բոլոր մտահոգիչ վայրերին», - նշել է նախարարը։
14:30 • 15.09.25Նաhատակվածները երջանկանում են, երբ տեսնում են, որ մենք ուրախանում ենք. ՔՊ-ական պատգամավոր«Մեր հայրենակիցները զոհվել են, որ մենք ապրենք, իրենք զոհվել են, որ մենք երջանիկ լինենք։ Իրենք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, երեխաների երջանկության համար»,- նշել է նա:
13:57 • 15.09.25Վեհափառը մեկնել է Վատիկան, հանդիպում կունենա Հռոմի պապի հետՎատիկանում Վեհափառ Հայրապետին կմիանան Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
13:33 • 15.09.25200-ից ավելի ուղևոր տուգանվել է տրանսպորտում, վարչարարությունն էականորեն վերականգնել է ֆինանսական ներհոսքը. ԱվինյանՔաղաքապետի խոսքով՝ այս վարչարարությունը հնարավորություն է տվել վերականգնել ֆինանսական ներհոսքը, որն ուղղվում է նույն այս տրոլեյբուսների, ավտոբուսների գնմանը և այս ենթակառուցվածքի պահպանմանը:
13:29 • 15.09.25Վտանգավոր սննդամթերքի իրացումն արգելվել է, արտադրությունը՝ կասեցվելՓորձաքննությամբ փաստվել է, որ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր:
13:24 • 15.09.25Վիճաբանություն՝ Երևանում. կա վիրшվորԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունն ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցներին պարզելու, նրանց և հանցագործության գործիք սուր-կտրող ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
12:39 • 15.09.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազիՄարզերում սեպտեմբերի 15-ի ցերեկը 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:29 • 15.09.25Եթե մեր ունեցվածքն իշխանության զուգահեռ է, եթե Ավինյանը սոված էր, ինչպե՞ս էր Լոնդոնում սովորել, որտեղի՞ց Mercedes Jeep-ը, որտեղի՞ց հեկտարներով հողերը. Ավինյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի հայրն էլ չէր մտածում, ով որևէ մրցույթի տենդերի երբևէ չի մասնակցել, կարամ գնամ մինչև պապուս հասնեմ, բայց ուզում եմ ասել՝ այս մանիպուլյացիան, որ տեղի է ունեցել այդպես յոթ տարի, իրար հետևից կաթ-կաթ, կաթ-կաթ, մինչև այդ քարը կծակվի, որ ներկայացնենք, որ Տիգրան Ավինյանը, կներեք, բայց սոված էր, ոչ մի բան չուներ»,- ասաց նա:
12:22 • 15.09.25Բոլոր քաղաքացիները կարող են պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում անվճար պատվաստվել գրիպի դեմ. ԱՆԳրիպի բարդություններից խուսափելու համար, հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին (հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, փակ կազմակերպությունների աշխատակիցներ և շահառուներ) խորհուրդ է տրվում պատվաստվել:
12:06 • 15.09.25Ucom-ը ներկայացնում է uCoin կուտակային բոնուսային համակարգըՀաճախորդները կարող են օգտագործել կուտակած միավորները՝ վճարելու առցանց խանութից ձեռք բերվող ապրանքների արժեքի մինչև 10%-ի դիմաց, բացառությամբ՝ գունավոր համարների: Բոնուսային միավորները գործում են ստացման պահից 365 օր․ դրանց կուտակման համար սահմանված առավելագույն շեմ չկա։
