Իրադարձային
-ից
-ը
16:00 • 16.09.25ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունՀՀ նախագահը և ԲԴԽ նախագահը շնորհավորել են նրան, մաղթել հաջողություններ:
15:12 • 16.09.25Վեհափառը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրները և ռազմագերիների վերադարձի հարցը (լուսանկարներ)Եղբայրական ողջագուրումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերն ունեցան առանձնազրույց։
14:01 • 16.09.25Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունըԵրդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:
13:00 • 16.09.25Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծըԻրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է:
12:29 • 16.09.25Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազիՄարզերում սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը , 20-21-ին առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
11:48 • 16.09.25Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԲախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը:
11:38 • 16.09.25Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հրատապ նախազգուշացում է հղել Գազայի բնակիչներին«Իսրայելական բանակը սկսել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները, և քաղաքը հայտարարվել է վտանգավոր գոտի: Բնակիչներին կոչ է արվում տարհանվել հարավ՝ ափամերձ ճանապարհով, որն արդեն օգտագործել է բնակչության 40%-ը», - գրել է Ավիչայ Էդրայը:
11:32 • 16.09.25Եթե չլիներ «Կրթվելը նորաձև է» շարժումը, ես երբեք ժամանակ չէի տրամադրի ինձ, չէի լրացնի բացը. Աննա ՀակոբյանԱյս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կրթվելը նորաձեւ է» շարժման 11 հազար 258 անդամներին։ Եթե դուք չհավատայիք գաղափարին, այն չէր վերածվի հզոր շարժման եւ չէր տարածվի մեր երկրով մեկ։
11:25 • 16.09.25Թող դերասանների խումբ հավաքի, բեմադրություններով զբաղվի, հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. ԹոխատյանՆերկայացումը հարևաններ Մինասի ու Թևոսի պապական կռվի մասին է , որ ամեն տարի բորբոքվում է մի փոքր հողակտորի համար, երբ հարևանները փորձում են ցանկապատն ուղղել՝ յուրաքանչյուրն իր օգտին: Հարևանների վեճին վերջ է դնում պատերազմը, երկուսն էլ բռնում են գաղթի ճամփան, ցանկապատն էլ քանդում: Նիկոլ Փաշինյանն ասում էր պատմությունից իր հետևությունն արել է մինչև ներկայացումը, բայց պահանջում էր մյուսներին էլ ուղիղ ասել՝ ինչ հետևություն անեն:
11:18 • 16.09.25Տնային կալանքից դուրս գամ, նորից Սրբազանի դատին եմ գնալու. Սպարտակ ՂուկասյանՍպարտակ Ղուկասյանի տնային կալանքի տակ է գտնվում։ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։
11:15 • 16.09.25Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտԿապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների:
11:11 • 16.09.25Անկախության օրվա առթիվ որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինենՄիջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:
23:30 • 15.09.25Ծովինար գյուղում այրվել է անասնակերԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
23:04 • 15.09.25Իսրայելը կշարունակի ավելացնել ներդրումները զենքի արտադրության ոլորտումՆեթանյահուն ընդգծել է, որ, չնայած երկու տարվա պատերազմին, իսրայելական շեկելը ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ Իսրայելում հետազոտությունների և զարգացման ոլորտում արտասահմանյան ներդրումները մնում են աշխարհում ամենաբարձրը՝ Միացյալ Նահանգներից հետո։
22:38 • 15.09.25ԱՄՆ-ում Hyundai ընկերության ձերբшկալված ավելի քան 300 աշխատակից վերադարձել է Հարավային ԿորեաՄի շարք ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ կալանավայրը գերբնակեցված էր, պայմանները՝ ոչ սանիտարական և դաժան:
