Իրադարձային
-ից
-ը
12:29 • 17.09.25Թրամփի այցը Մեծ Բրիտանիա սկսվել է ցույցերով, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Ոստիկանությունն արդեն ձերբակալել է չորս մարդու, հաղորդում է լրատվամիջոցը:
12:23 • 17.09.25Վանաձորում «Opel»-ը վրшերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնիՎարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
11:52 • 17.09.25Վանաձորում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիՄինչ հրշեջ փրկարարների կանչ վայր հասնելը վարորդը քաղաքացիների հետ մարել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, իսկ հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ։
11:11 • 17.09.25Գյումրու ավագանին չեղարկել է «Գյումրու օր» տոնակատարությունըՔվեարկությունից առաջ առաջարկով հանդես է եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ առաջարկելով հանել հարցը օրակարգից։ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-պարզաբանել է Գյումրիի քաղաքապետը։
11:05 • 17.09.25Սեպտեմբերի 17-ին Երկրի վրա հնարավոր են թույլ մագնիսական փոթորիկներԳիտնականների կողմից կանխատեսված գեոմագնիսական խանգարումը, որը պայմանավորված է Երկրի վրա մեծ պսակաձև անցքի ազդեցությամբ, սկսվել է սեպտեմբերի 15-ի գիշերը և հասել է G3 մակարդակի («ուժեղ»)։ Ինչպես նախկինում նշել էին լաբորատորիայի մասնագետները, գեոմագնիսական պայմանների ընդհանուր վատթարացումը կտևի առնվազն 4-6 օր։
11:01 • 17.09.25Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպում ունեցավ կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կարդինալին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի և օգտաշատ ծառայությանց համար։
10:15 • 17.09.25Barerar.am-ը 1 տարվա ընթացքում դարձավ հայրենակցին առանց միջնորդի օգնելու լավագույն միջոց (լուսանկարներ, տեսանյութ)Լինելով ուղիղ օգնություն իրականացնող համահայկական նախագիծ և միակն իր տեսակի մեջ ամբողջ աշխարհում` հարթակը 1 տարվա ընթացքում կարողացավ փրկել մարդկանց կյանքեր ու բազմաթիվ ճակատագրեր փոխել:
23:11 • 16.09.25Մյասնիկյան պողոտայում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտումՀրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ այն ուղղել։
22:49 • 16.09.25Գուտերեշն իր միջնորդությունն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի հարցումՆրա համոզմամբ՝ դեռևս ժամանակ կա խուսափելու «Snapback» մեխանիզմի ակտիվացումից, որը կվերականգնի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցները։
22:40 • 16.09.25«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում Երևանի որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինենՇքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:
22:20 • 16.09.25Ահազանգեր են ստացվել Մեղրի համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետՀաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար։
22:03 • 16.09.25ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիք է տեսնումԳուտերեշը նշել է, որ բարեփոխումների հարցում առաջընթաց է գրանցվել։
21:58 • 16.09.25Հակասանիտարական վիճակ է Արմավիրի ավտոկայանում և դրան հարակից բնակելի շենքերում ու սեփական տներումՊատճառը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության փնթի, թերի, ոչ սրտացավ աշխատանքն է։
21:53 • 16.09.25Աշոցք գյուղում այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմՀրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի մոտակա անասնագոմ։
21:12 • 16.09.25Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, որ Գազա քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի«Մենք հասկանում ենք, որ ամբողջ քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի, ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքները մաքրելու համար», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
