Իրադարձային
-ից
-ը
21:03 • 16.09.25Նիդեռլանդները ավելի քան 200 միլիոն եվրո օգնություն կհատկացնի ՈւկրաինայինՆշվում է, որ այս գումարից 20 միլիոն եվրո կհատկացվի ականազերծմանը, արդարադատության և ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը, ինչպես նաև մշակութային ժառանգության վերականգնմանը։
20:53 • 16.09.25Արտաշիսյան փողոցում այրվում է տուն․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
20:41 • 16.09.25Տեղեկատվական գրասենյակում գրանցված մարդիկ սեպտեմբերի 26-ից կկարողանան բարձրանալ, հետևել ու մասնակցել Հիսուսի արձանի տեղադրման աշխատանքներին․ ԾառուկյանԻր ողջույնի խոսքում Ծառուկյանը խոսեց նաև արձանի ստեղծման նախապատմության մասին։ Նրա խոսքով՝ արձանի տեղադրման վայրը որդու հետ են որոշել՝ Հատիսի բարձունքը։
20:24 • 16.09.25Իրանում զինված չարագործները կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա. երկու ոստիկան է զոհվելԶինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի Սիբ և Սորան քաղաքների մոտակայքի Խաշ-Զահեդան մայրուղու վրա։
20:15 • 16.09.25Էջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրшերթի է ենթարկել հետիոտին, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մшհըՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
19:39 • 16.09.25Պուտինը զինվորական համազգեստով հետևել է ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժությունների հիմնական փուլին«Զապադ-2025» զորավարժություններին մասնակցել է 333 ինքնաթիռ և գրեթե 250 նավ։
19:04 • 16.09.25Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցիԻսրայելցի մասնակից Յուվալ Ռաֆայելը, ի վերջո, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այս տարի հաղթած ավստրիացի երգիչ Ջեյ Ջեյը ևս կոչ է արել Իսրայելին հանել 2026 թվականի ծրագրից։
18:40 • 16.09.25Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանըՔննարկման առանցքում են եղել նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Շվեյցարիայի աջակցությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։
18:35 • 16.09.25Կոտայքի մարզում 35-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է խոշոր եղջերավոր անասունի. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելիԴեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կովի սեփականատիրոջ ինքնությունը։
18:27 • 16.09.25ՄԻՊ Անահիտ Մանասյանը մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2025» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային համաժողովինԵրկօրյա միջազգային համաժողովին մասնակցել են Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
18:18 • 16.09.25Լեհաստանի դատախազությունը հետաքննում է ռազմական օբյեկտի վթարըՏեղական ծառայություններն արձագանքել են. տեղում են ոստիկանությունը, հրշեջ և փրկարարական ծառայությունները, բնակիչները ստանում են հոգեբանական աջակցություն, անվտանգության նկատառումներից ելնելով դպրոցներում դասերը չեղարկվել են։
18:09 • 16.09.25ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը փորձի փոխանակման ու համագործակցության խորացման նպատակով այցելել է Գերմանա և ՖրանսիաՀայկական կողմը ծանոթացել է ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի կիրառման արդյունքում Գերմանիայում կուտակված փորձառությանը, ինչպես նաև համեմատվել են պետությունների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության մեխանիզմների առանձնահատկությունները։
17:42 • 16.09.25Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածներըԻսրայելի պաշտպանության բանակը վերջերս հարձակվել է Եմենի Հոդեյդա նավահանգստում գտնվող հուսիթների ռեժիմի ռազմական օբյեկտների վրա: Հոդեյդա նավահանգիստն օգտագործվում է ահաբեկչական ռեժիմի կողմից իրանական ռեժիմից զենք տեղափոխելու համար, որը ծառայում է Իսրայել պետության և նրա դաշնակիցների դեմ ահաբեկչական ծրագրեր իրականացնելու համար:
16:30 • 16.09.25Փաշինյանը ցանկացել է գալ ներկայացման, ես ուղարկել եմ հրավիրատոմս. կարևոր չէ՝ համաձայն եմ իր մտքերի հետ, թե՝ ոչ. «Ցանկապատ»-ի ռեժիսոր«Տիգրան Գյուլումյանը գրել է սցենարը, Տիգրան Գյուլումյանը բեմադրել է, թիրախավորում են Մկրտիչ Արզումանյանին՝ կապելով Նիկոլ Փաշինյանի հետ և այս պատմությունների իրադարձության մեջ կեղտոտ ինտրիգ փնտրում: Չի՛ կարելի արվեստագետին թիրախավորել»,- ընդգծել է նա:
16:16 • 16.09.25Երևան-Գյումրի ճանապարհին խողովակները տապալվել ու փակել են ճանապարհըՊարեկային ծառայությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել. կամ բեռնատար ավտոմեքենա է բախվել, կամ աշխատանքները կատարել են թերի և խողովակները իրենք իրենց «խոնարհվել են»:
