Թրամփի այցը Մեծ Բրիտանիա սկսվել է ցույցերով, կան ձերբակալվածներ (տեսանյութ)

12:29 • 17.09.25

Թրամփի այցը Մեծ Բրիտանիա սկսել է ցույցերով. ակտիվիստները Վինձորի ամրոցի պատերին ցուցադրել են Թրամփի լուսանկարները՝  սեռական հանցագործության համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնի հետ, հայտնում է Sky News-ը

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է չորս մարդու, հաղորդում է լրատվամիջոցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել Է Վինձորի ամրոց:

Ժամանելուն պես ամերիկացի առաջնորդը զրուցել է լրագրողների հետ։  Նա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն անվանել է բարեկամական և կանխատեսել, որ վաղը հագեցած օր է լինելու:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: