Ծովինար գյուղում այրվել է անասնակեր

23:30 • 15.09.25

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 18։38-ին։

Այրվել է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։