Իրադարձային
-ից
-ը
21:19 • 12.09.25Կրասնոդարից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի վերջինՀոկտեմբերի 8-ից չվացուցակում կհայտնվեն դեպի Դուբայ ուղիղ չվերթները՝ շաբաթական երկու անգամ։
21:01 • 12.09.25ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է պաղեստինա-իսրայելական հшկամшրտության խաղաղ կարգավորման վերաբերյալ «Նյու Յորքի հռչակագիրը»․ Հայաստանը կողմ է քվեարկելՓաստաթղթին կողմ է քվեարկել 142 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, դեմ՝ 10-ը, 12 երկիր ձեռնպահ է մնացել։
19:50 • 12.09.25Հայաստանը կշարունակի լինել ԱԷՄԳ առաքելության ակտիվ կողմնակից. ՀՀ մշտական ներկայացուցիչՇեշտվել է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով ԱԷՄԳ նպատակներին և սկզբունքներին, վերահաստատում է շահագրգիռ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու և երկխոսությունը խթանելու իր պատրաստակամությունը և կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության ակտիվ կողմնակից։
18:34 • 12.09.25Գազայում իսրայելական հարվածներից 50 պաղեստինցի է զոհվելԻսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
18:27 • 12.09.25Հացիկ գյուղի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանա և զինամթերք (տեսանյութ)Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
18:09 • 12.09.25Գալյանը և ՄԱԿ-ի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են անազատության մեջ գտնվող կանանց կրթական ծրագրերըՀանդիպմանն անդրադարձ է կատարվել գենդերային հիմքով բռնության, ընտանեկան բռնության, սեռական ոտնձգությունների կանխարգելման գործուն գործիքակազմերի ներդրման ու շարունակական կատարելագործման, գենդերազգայուն քաղաքականությունների մշակման կարևորությանը։
18:00 • 12.09.25Երևանում բախվել են թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» ավտոբուսն ու անչափահաս տղայի վարած ինքնագլորը. վերջինը կողաշրջվել է. երեխան տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը։
16:45 • 12.09.25Ալենի հետ մեր էներգիան միշտ բռնել է, ընդդիմության շարքերում էլ ունեմ ընկերներ. քաղաքականությունն իմ «խելքի բանը չէ». Սուպեր ՍաքոՆա, խոսելով իր քաղաքական հայացքների մասին, նշեց՝ «քաղաքականության մեջ չկա», բոլորին սիրում է: Հարցին՝ ընդդիմությա՞նն էլ է սիրում, պատասխանեց՝ «բոլորին սիրում եմ»:
16:40 • 12.09.25ՊՆ զինծառայողը պարգևատրվել է ՀՀ կարմիրգրքյան արջի քոթոթին փրկելու համարԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հրամանով ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը պարգևատրվել է շնորհակալագրով։
16:37 • 12.09.25Արարատում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն. վերջինը կոտրել է գազախողովակը. կան տուժածներԲախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գյուղեր սնուցող գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն, ինչից առաջացել է գազի արտահոսք։
16:27 • 12.09.25«Սուպեր Սաքո, պրիվետ». Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ դահլիճում ողջունել է ընկերոջը (տեսանյութ)Նա ԱԺ նիստին հետևել է լրագրողների համար նախատեսված օթյակից։ ԱԺ նիստի ավարտին, նախքան տեսախցիկներն անջատելը, լսվում է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը բարևում օթյակում նստած ռեփերին. ««Սուպեր Սաքո, պրիվետ»։
16:15 • 12.09.25Մեզ համար դպրոցը մի տեղ է, որտեղ մեր աշակերտները պետք է սովորեն լավ ապրել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Վարչապետը շեշտել է, որ «լավ ապրելու» պատկերացումները պետք է կապված լինեն արժեքների հետ, որոնք համախմբում են հանրությանը, այլ ոչ թե բաժանում։
16:07 • 12.09.25Արարատի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «Kia»-ն. կա 2 տուժածՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
15:52 • 12.09.25Քանի որ ԱԿԲԱ բանկը որոշել է, որ ինքը սրբի դուռ է, և ռամիկները պետք է ժամերով իր մոտ սպասեն և հուսան, առաջարկում եմ` ՔՊ-ն ԱԿԲԱ-ի ղեկավար կազմից մեկին առաջադրի կաթողիկոսի թեկնածու. Արմեն ՄինասյանՀասկանալով, որ այս անգամ իմ թերացումն է, առաջարկում եմ լուծում կամ քարտը վերցնեմ, հետո կմոտենամ կնքեմ (գործի համար օր առաջ անհրաժեշտ է, բայց դեռ չեմ ստացել), կամ եթե դա յաման գիտի իրավախախտում է, հոգ չէ, եթե ունեք սուրհանդակային ծառայություն, առաքեք, ես էլ, դուք էլ պրծնենք էս դարդից: Պատասխանը` ոչ, կրկին ոչ, վճռական ոչ:
15:32 • 12.09.25Ո՛չ ուրացմանը. ՀՅԴ երիտմիության անդամները Կառավարության դիմաց ակցիա են իրականացնում«Հայաստանում կա սերունդ, որը պահանջում է Ցեղասպանության ճանաչում և հատուցում, ուստի հայտարարում ենք՝ այս իշխանությունների հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է: Ո՛չ ուրացմանը», - նշեց ակցիայի մասնակիցը:
