Իրադարձային
-ից
-ը
13:11 • 12.09.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։
13:05 • 12.09.25Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստիՈստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտաբերելու ուղղությամբ։
12:30 • 12.09.25Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինիԻսկ ժամը 10․00-ից 11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը․ Մ-4 ճանապարհահատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գծով։ Ճանապարհը այդ հատվածում բացվելու է հեծանվորդների անցնելուց հետո։
12:11 • 12.09.25Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. այն քաղաքական շահարկումների վայր չէ. Տեր Եսայի քահանաՆման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։ Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները։
11:31 • 12.09.25Պնդումը կեղծ է, Մաշտոցն առկա է Այբբենարանում. ԿԳՄՍ նախարարը սքանավորում է QR-ը (տեսանյութ)Նա հավելել է, որ աշակերտները այբուբենի մասին կարող են սովորել խաղային՝ երգի ձևով, որով, ըստ նախարարի, վստահաբար շատ ավելի լավ կմտապահեն:
11:25 • 12.09.25Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված գործարարի ընկերությունը. Hetq.am«Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը Դուբայում գրանցված «Մոտուս Կապիտալ» («Motus Capital Free Zone Company) ազատ գոտու ընկերությունն է։
10:59 • 12.09.25ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊարոն Բրենդան Հենրեհենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
10:33 • 12.09.25Արքայազն Հարրին անակնկալ այց է կատարել ԿիևInvictus Games հիմնադրամի հետ համատեղ նա նախատեսում է մշակել նախաձեռնություններ՝ վիրավոր զինվորներին վերականգնելու համար ամբողջ Ուկրաինայում, որտեղ մոտ 130,000 մարդ անդառնալի վնասվածքներ է ստացել։
10:29 • 12.09.25Թալանել են Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան«Հայաստան, մեր օրեր։ Ինչ խոսք, շնորհքով են տարել, առանց մեքենան ավելորդ վնասելու»,- գրել է նա։
09:59 • 12.09.25Աբովյանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՀրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
08:31 • 12.09.25Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ կա 2 տուժածԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
22:14 • 11.09.25Արցախի պողոտայում բախվել են «Mercedes G» և Վազ «21-06» մակնիշի մեքենաները․ «Mercedes G»-ն կիսակողաշրջված բախվել է ծառինԸստ նախնական տեղեկությունների վթարի պատճառներից մեկը եղել է այն որ «յաշիկի» վարորդի նկատմամբ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել է։
22:07 • 11.09.25Հայաստան կժամանեն ՆԱՏՕ–ի ԽՎ ասոցացված երկրների պատվիրակներ ու փորձագետներՊատվիրակությանը Հայաստանում կլինի սեպտեմբերի 22-23-ը: Ըստ կարգադրության՝ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
21:50 • 11.09.25Երևանում թшլшնել են նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույցՎնասի չափը պարզվում է, սակայն ըստ նախնական տեղեկությունների՝ այն անցնում է 100 հազար դոլարը։
21:30 • 11.09.25Երևանում վնասել են թանկարժեք «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ապա «Porsche Cayenne»-ով դիմել փախուստի․ «Porsche Cayenne»-ը հաշվառված է գործարար Արկադի Համբարձումյանի որդու անվամբՏեղում պարզվել է, որ կոտրել են նշված «Mercedes»-ի ապակիները, դիմացի հատվածը վնասել տեխնիկական միջոցների գործադրմամբ և «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
