Իրադարձային
-ից
-ը
23:25 • 10.12.19Չիլիի օդուժին պատկանող ինքնաթիռը 38 ուղևորների հետ միասին Անտարկտիդա թռչելիս անհետացել էՉիլիի օդուժին պատկանող ինքնաթիռը, որում 38 մարդ է գտնվել, անհետացել է երկուշաբթի գիշերը Անտարկտիդա թռչելիս:
23:16 • 10.12.19ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում առկա է մերկասառույցՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:07 • 10.12.19ՌԴ բնակչին անվանափոխությունից հետո ուղարկել են հոգեբուժարան՝ հետազոտվելուՌուսաստանի Դաշնության Ուրալի շրջանի Տրոիցկ քաղաքի բնակչին, որն իր անունն ու ազգանունը փոխել է Զինգրկույք Զորակոչ Չկա (Билет Призыва Нет), ուղարկել են հոգեբուժարան՝ հետազոտվելու:
22:50 • 10.12.19Nike-ի նոր հավաքածուն համալրվել է մուսուլմանական լողազգեստովNike ընկերության լողազգեստների նոր հավաքածուն ներառում է մուսուլմանական լողազգեստ, որը կազմված է ամբողջ մարմինը գրկող հանդերձանքից և հիջաբից:
22:35 • 10.12.19Վիլնյուսի օդանավակայանում արտասովոր տոնածառ են տեղադրել՝ պատրաստված արգելված իրերից (լուսանկարներ)Նման իրերի թվում են մկրատներ, պտուտակներ, կրակայրիչներ, դանակներ, փամփուշտներ, որոնք բոլորն էլ արգելվում է ինքնաթիռ տեղափոխել ձեռքի ուղեբեռում:
22:15 • 10.12.19Առողջության հարկը հանգեցնելու է սոցիալական պառակտման, բիզնես միջավայրի ոչնչացման. գրանցված աշխատողների հաշվին լավություն են անում ստվերում աշխատողների՞ն. փաստաբանԱստվածատրյանը նշեց, թե ստվերի դեմ պետք է պայքարել՝ հարկերը նվազեցնելով, բայց մեր երկրում հակառակ պրոցեսն է:
22:09 • 10.12.19Քոչարյանի գործով դատավորի կողմից յոթերորդ բացարկը. սա աննախադեպ երևույթ է. Հայկ Ալումյան (տեսանյութ)Հայկ Ալումյանի խոսքով՝ կան այնպիսի դատավորներ, ովքեր իրենց պաշտոնը պահում են բացառապես օրվա իշխանությանը հաճոյանալով։
21:44 • 10.12.19ԱԺ պատգամավորի ընկերոջը հարվածած ու սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել էՏարված բացատրական աշխատանքի արդյունքում մյուս անձը՝ Գյումրու բնակիչ 23-ամյա երիտասարդը, դեկտեմբերի 10-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են:
21:09 • 10.12.19Բացահայտվել է Գյումրու Շչերբինայի փողոցում կատարված դանակահարությունը (տեսանյութ)Դեկտեմբերի 9-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
20:52 • 10.12.19Այս իշխանության համար նորմալ է ոչինչ չանելու համար գումար տալը. իրենք նշանակել են ՍԴ դատավոր, ով բյուջեից ոչինչ չանելու համար գումար է ստանում ու արհեստական «ճգնաժամ» հորինում. Արփինե ՀովհաննիսյանԱվելին` ցանկացած հաջորդ իշխանություն վերացնելու է ‹‹պարապության›› նպաստը, որովհետև չի կարող ՀՀ քաղաքացու հաշվին ոչինչ չանելու համար միլիոններով նպաստ ստանալը դիտվել իրավաչափ ու բարոյական որևէ իշխանության դեպքում։
20:36 • 10.12.19ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. այն տեսքով կարող է դառնալ օրենք, բայց բովանդակությամբ իրավական համարվել չի կարող. Հ. ԱլումյանՎերջինիս խոսքով՝ բազմաթիվ փորձեր են արվել՝ ՍԴ դատավորներից ազատվելու, որոնք անարդյունք են եղել, այդ պատճառով էլ դիմել են այս մեթոդին:
20:35 • 10.12.19«Ադեկվադը» դիմել է դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրենի՝ իրավապահ մարմինների 4 ղեկավարների նկատմամբ քրգործ հարուցելու պահանջով. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ)«Եթե դատարանը բավարարի բողոքարկումը, ԱԱԾ-ն արդեն պարտավոր է լինելու հարուցել քրեական գործ և քննել 4 անձանց՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ...
19:48 • 10.12.19Ice Bucket Challenge ֆլեշմոբին սկիզբ դրած տղամարդը հեռացել է կյանքից 34 տարեկան հասակումՔոլեջի բեյսբոլի նախկին աստղը պայքարում էր Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ:
19:22 • 10.12.19Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության Ամանոր. կարծես այդ խնդիրը լուծվում է. վարչապետԱյնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երևանին:
19:01 • 10.12.19Ավան Աճառյան փողոցի բնակարաններից մեկից անհայտ անձը հափշտակել է ոսկյա և արծաթյա զարդեր. հարուցվել է քրեական գործ (լուսանկար)Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
