Իրադարձային
-ից
-ը
18:27 • 10.09.25Ռուսաստանը չի ծրագրել հшրված հասցնել Լեհաստանի տարածքում որևէ թիրшխի. ՌԴ ՊՆԸստ գերատեսչության՝ ենթադրաբար Լեհաստանի սահմանը հատած անօդաչու թռչող սարքերի օգտագործման հեռահարությունը չի գերազանցում 700 կմ-ը:
18:00 • 10.09.25«FAST TV»․ անակնկալ Viva-ի բաժանորդներին՝ Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ (տեսանյութ)«FAST TV»-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել «FAST TV» հավելվածը կամ այցելել fasttv.am կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ և կարգավորումների բաժնում լրացնել «X», «Y» և «UNLIM» սակագնային պլաններով հեռախոսահամարը: Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։
17:47 • 10.09.25ՔՊ-ական պատգամավորը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերել է Չերչիլին, սակայն այդ խոսքերն այլ մարդու են պատկանում. CivilnetՄինչդեռ, պարզվում է՝ այս արտահայտությունը Չերչիլին չի պատկանում։
17:33 • 10.09.25Եթե այդ նկարի բացակայությունը ոմանց ներշնչել էր, թե իրենց կյանքում է բան փոխվել, սխալ էին ընկալել. Փաշինյանը՝ «պողպատե մանդատ» գրությամբ մուրճի նկարի մասինԵրեկ իմ ֆեյսբուքյան էջը վարողը եկել էր, առավոտյան տեսավ, նկարեց, դրեց ֆեյսբուք, ինքն էլ հենա այնտեղ նստած է:
17:26 • 10.09.25Մենք որևէ փաստաթղթում չունենք ձևակերպված, թե պետական լեզու ասելով՝ ինչպիսի գործնական իմաստ ենք դնում դրա մեջ և ինչպես ենք պատկերացնում դրա իրացման մեխանիզմները. ԿԳՄՍ նախարարՆրա տեղեկացմամբ՝ դեռևս նախորդ տարվանից մեկնարկել է հայերենի առցանց ստուգման և իմացության մակարդակների սահմանման համակարգը։ Մակարդակները մշակված են, այժմ մշակվում են առաջադրանքներ՝ ստուգելու հայերենի իմացությունը թվային տիրույթում։
17:20 • 10.09.252026-ին չենք նախատեսում 2025-ի նկատմամբ պաշտպանական ծախսերի աճ, 2026-ի ծախսերն ունեն բնականոն աճ՝ 2024-ի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանը նշել է՝ այն, որ իրենք 2026 թվականին չեն նախատեսում 2025 թվականի նկատմամբ պաշտպանական ծախսերի աճ՝ առաջին հերթին պայմանավորված է այդ պատճառով, չնայած, որ կան ևս այլ պատճառներ, որոնք, ցանկության դեպքում կարող է ներկայացնել խորհրդարանին՝ դռնփակ ռեժիմով:
16:49 • 10.09.25Փարիզում ցուցարարները գրավել են Լիոնի կայարանը (տեսանյութ)Մոտ 200 ձերբակալություններից հետո բողոքի ցույցերը թափ են հավաքում և տարածվում են այլ քաղաքներում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
16:12 • 10.09.25Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)«Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում անձրև և ամպրոպ, ինչպես նաև ջերմաստիճանի անկում կլինի՝ այսօրվա համեմատ մոտ 5-6 աստիճանով: Վաղվանից օրերը ո՛չ շատ շոգ կինեն, ո՛չ էլ շատ սառը»:
15:05 • 10.09.25Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
14:44 • 10.09.25Շիրակի թեմում առաջնորդական լիազորություններով հոգևոր տեսուչ է նշանակվելԱրթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, համատեղության կարգով, առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով:
14:07 • 10.09.25Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ. ՊապիկյանՀայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման:
13:57 • 10.09.25Աբովյան-Եղվարդ ճանապարհի Նոր Գեղի հատվածում գյուղացիները փակել են ճանապարհը. պահանջում են ոռոգման ջուրԵրթևեկությունը Աբովյանից Եղվարդ ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։ Գյուղացիներն էլ հրաժարվում են ճանապարհը բացել՝ ասելով՝ մինչև ջրմուղից չգան ու հստակ պատասխան չտան, թե երբ են ջուրը տալու, չենք բացելու։
13:43 • 10.09.25Ստեփանավանի ԲԿ-ի նախկին բժիշկները ահազանգում են կեղծ հիվանդների, հովանավորչության մասին, տնօրենը հերքում է. Hetq.amԱնձնավորած վատ վերաբերմունքի հետևանքով է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել նախկին բժիշկներից մեկը, որը ևս մեզ հետ զրույցում հաստատում է հիվանդանոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին։ «Ես չթողեցի, որ իմ արժանապատվությունն ինքը տրորի։ Ստացվում է՝ ով էլ թույլ չտվեց, չի աշխատում»,- նշեց բժիշկը։
12:59 • 10.09.25Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՄարզերում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 14- ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:48 • 10.09.25Թիմակիցներիս չեմ uպառնացել, չեմ նեղացել, ես ինձ եմ ընտրել. Բաթոյանը՝ մամուլում շրջանառվող լուրերի մասինՆա ընդգծեց, որ վիրավորված չէ թիմից: «Նեղանալն ու նեղացվածությունը քաղաքական կատեգորիաներ չեն»,- նշեց պատգամավորը։
