«FAST TV»․ անակնկալ Viva-ի բաժանորդներին՝ Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ (տեսանյութ)

18:00 • 10.09.25

Այսուհետ հայկական միակ սպորտային մեդիահարթակը՝ «FAST TV»-ն, բացառիկ պայմաններով հասանելի է միայն Viva-ի հաճախորդներին։ Ընկերության կանխավճարային և հետվճարային «X», «Y» և «UNLIM» սակագնային պլանների բաժանորդները կարող են դիտել սպորտային բովանդակություն HD որակով՝ առանց բաժանորդագրության վճարի, իսկ հավելվածով դիտելիս՝ առանց ինտերնետ-փաթեթը սպառելու։

«Համագործակցում ենք հայկական և միջազգային առաջատար ընկերությունների հետ, որպեսզի մեր հաճախորդների համար հասանելի դարձնենք լավագույն բովանդակությունը՝ առանց լրացուցիչ վճարների։ Այսօր Viva-ի գործընկերների շարքին ավելացավ որակյալ բովանդակություն առաջարկող ևս մեկ հարթակ՝ «FAST TV»-ն։ Այս համագործակցությունը հաճելի անակնկալ է մեր բաժանորդների համար, հատկապես հաշվի առնելով այն, որ շուտով տեղի կունենա «Հայաստան-Պորտուգալիա» ֆուտբոլային հանդիպումը, կմեկնարկեն ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարերը, ինչպես նաև ազգային առաջնությունները։ Սպորտի բոլոր սիրահարներին մաղթում ենք հաճելի դիտում և անմոռանալի ժամանց», - նշեց Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«FAST TV»-ն ներկայացնում է սեփական արտադրության հեռուստահաղորդումներ, հայերեն հնչյունավորմամբ մուլտֆիլմեր, ինչպես նաև միջազգային առաջատար ընկերություններից ձեռք բերած գեղարվեստական, վավերագրական, սպորտային բացառիկ ֆիլմեր, վարկանիշային հեռուստասերիալներ, բազմալեզու աուդիոհեքիաթներ: Մեդիա հարթակը սպորտասեր հասարակությանը հասանելի է դարձնում սպորտի ոլորտում տեղական և միջազգային կարևորագույն իրադարձությունները՝ վերլուծելով խաղերի և մրցաշարերի ընթացքն ու արդյունքները։

«Ուրախ եմ «FAST TV»-ի՝ Viva-ի հետ կարևոր համագործակցության համար, որն առավել մեծ թվով մարդկանց հասանելիություն կտա էքսկլյուզիվ, հետաքրքիր ու նորարարական բովանդակությանը: «FAST TV»-ն բացառիկ հնարավորություն է ընձեռում դիտել համաշխարհային սպորտի ամենադիտարժան առաջնություններն ու մրցաշարերը՝ ֆուտբոլից մինչև UFC, որոնք հասանելի են միայն մեր հարթակում, այսուհետ նաև Viva-ի բաժանորդներին»,- նշեց «Fast Media»-ի տնօրեն Նարեկ Գյուլումյանը։

«FAST TV»-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել «FAST TV» հավելվածը կամ այցելել fasttv.am կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ և կարգավորումների բաժնում լրացնել «X», «Y» և «UNLIM» սակագնային պլաններով հեռախոսահամարը: Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Ծառայությունից կարելի է օգտվել միայն մեկ բջջային սարքով: