Իրադարձային
-ից
-ը
18:30 • 07.09.25Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Palestine Action շարժմանն աջակցող 890 ցուցարարիPalestine Action-նն արգելվեց այն բանից հետո, երբ ակտիվիստները ներխուժեցին Մեծ Բրիտանիայի ամենամեծ ավիաբազա, վնասեցին երկու Airbus Voyager լիցքավորող ինքնաթիռ։
18:20 • 07.09.25Մեծ Բրիտանիայում քննարկվում է միգրանտներին ժամանակավորապես զորանոցներում տեղավորելու հնարավորությունըԼրատվամիջոցը նշել է, որ հարցը վերաբերում է երկրի ներքին գործերի նախարարի այն ծրագրերի հավանականությանը, որով հնարավոր է որ ապաստան խնդրողները հյուրանոցներից նախկին ռազմաբազաների զորանոցներ տեղափոխվեն:
18:11 • 07.09.25Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն«Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»։
17:53 • 07.09.25Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի․ Ռոնալդուն հայ տղայի հետ տեսանյութ է հրապարակելՀույս ունեմ, որ յուրաքանչյուրն իր երազանքի հետևից կգնա։
17:41 • 07.09.25ԱՄՆ Ինդիանա նահանգի Նյուբուրգ քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվելԻշխանությունները խորհուրդ են տալիս տեղի բնակիչներին հեռու մնալ հրդեհի տարածքից և մնալ տանը։
17:12 • 07.09.25Հռոմի Պապը սրբադասել է 15-ամյա համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելովՆա արժանացել է «Աստծո ինֆլյուենսեր» մականվանը՝ շնորհիվ իր հիմնական տեխնոլոգիական ժառանգության՝ բազմալեզու կայքի, որը փաստագրում է, այսպես կոչված, հաղորդության հրաշքները, որոնք ճանաչված են եկեղեցու կողմից. նախագիծ, որը նա ավարտել է այն ժամանակ, երբ նման կայքերի մշակումը մասնագետների իրավասությունն էր։
16:03 • 07.09.25Նորագույն պատմություն՝ առանց վավերագրության. պանելային քննարկում՝ Գրքի երևանյանի միջազգային փառատոնին (լուսանկարներ)Տիգրան Պասկևիչյանն էլ հավելեց, որ, չնայած ամենին, ներկա ժամանակաշրջանում միայն անհատները կարող են իրականացնել անաչառ ու անկողմնակալ պատմագիտական ուսումնասիրություններ:
15:19 • 07.09.25Սեուլը հայտնել է, որ ԱՄՆ-ում ձերբակալված ավելի քան 300 հարավկորեացիներ ազատ կարձակվենԱյս հայտարարությունը հնչել է հինգշաբթի օրը Ջորջիա նահանգի հարավային մասում կառուցվող Hyundai-LG մարտկոցների արտադրության գործարանում ավելի քան 300 հարավկորեացի աշխատողների ձերբակալությունից հետո։
15:07 • 07.09.25Աբովյան քաղաքում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմիններըԴեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։
14:59 • 07.09.25Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆախորդ ամսում նույն տարածաշրջանում տեղի էր ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մեկ մարդ էր զոհվել, և մի քանի շինություններ էին փլուզվել։
14:40 • 07.09.25Ռուսական մարդասիրական առաքելությունը 800 ընտանիքի օգնություն է տրամադրել Աբովյան քաղաքում․ ՌԴ ԱԳՆՀիշեցնենք, որ ավելի վաղ օգնություն արդեն տրամադրվել էր Մասիս քաղաքի և Շիրակի մարզի բնակիչներին: Ընդհանուր առմամբ, նախագծի ընթացքում աջակցություն է ստացել ավելի քան 3300 ընտանիք։
14:28 • 07.09.25Արմավիրի մարզում «ՎԱԶ 21102»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել բնակչի տան հողամասում. վիրшվորը հիվանդանոցում մшհшցել էՔննիչի հանձնարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
14:15 • 07.09.25Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-իցԸստ Ազիզյանի՝ երևույթն ընդհանուր կտևի 5 ժամ 27 րոպե, իսկ լրիվ փուլը՝ 1 ժամ 22 րոպե:
13:53 • 07.09.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին Լոռիում և Տավուշում աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:
13:16 • 07.09.25Երևանում գnղացել են «ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի» հիմնադիր նախագահի «Toyota»-ի կողային զույգ հայելիները և դիմապակու վրա թողել տելեգրամյան հասցեԴեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
