Իրադարձային
-ից
-ը
17:02 • 02.09.25Փաշինյանը Պեկինում հանդիպում է ունեցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նախագահի հետՀանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքի հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկայի, կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։
16:48 • 02.09.25Չիկագոն աշխարհի ամենավատ և ամենավտանգավոր քաղաքն է. ԹրամփԵս արագ կլուծեմ հանցագործության խնդիրը, ինչպես Վաշինգտոնում:
16:30 • 02.09.25Քաջարանում «BMW»-ն գլխիվայր հայտնվել է ճանապարհամերձ հատվածումՊարզվել է, որ Բարիկավան թաղամասի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ հատվածում:
16:28 • 02.09.25Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպանին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբՆախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, դրա արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։
16:22 • 02.09.25Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյnւնից տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր. ԱՆՆշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել, կան տուժածներ:
15:24 • 02.09.25Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել. կան տուժածներ«Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են»,- ասացին ՆԳՆ-ից։
15:11 • 02.09.25Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացու են ձերբակալելՓաստի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
14:55 • 02.09.25Վտանգավոր սննդամթերքի արտադրությունը կասեցվել էՎերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
14:45 • 02.09.25Արարատում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիՄինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գարիկ Հ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
14:33 • 02.09.25Կոտայքում «Honda»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և ծառերինԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել ու բախվել ծառերին։
14:12 • 02.09.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԵրևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին և 7-ին երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
14:08 • 02.09.25ՔԿՀ-ում տեսակցել եմ Դավիթ Գալստյանին. ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում, շնորհավորում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ` ՔԿՀ-ում. ԱբրահամյանԴավիթ Գալստյանը պայքարող մարդ է, գործիչ, ով հայտնվել է իշխանության թիրախում, զրկվել ազատությունից, սակայն շարունակում է պնդել իր սկզբունքներն ու դիրքորոշումը:
14:05 • 02.09.25Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում էԵրկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ հացադուլ է անում։
13:18 • 02.09.25«Եռաբլուր»-ում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը տարածքը սնուցող օդային գծի վնասումն է եղել. ՀԷՑ-ի պարզաբանումըՀիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում բացվել է «Արցախի կանչ» հուշարձանը, որի բացման ժամանակ հոսանք չի եղել:
13:07 • 02.09.25Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունը ԱդրբեջանումԿԽՄԿ-ն նաև աջակցել է իշխանություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքն ամրապնդելու և հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու գործում։
