Իրադարձային
-ից
-ը
12:46 • 02.09.25Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան քաղաքի, Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում սեպտեմբերի 4-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
12:04 • 02.09.25Նուբարաշենում մոպեդ է շրջվելՓրկարարները սահմանազատել են տարածքը և մոպեդի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
11:56 • 02.09.25Ստեփանակերտում քանդվում է Արցախի ԱԳՆ շենքըՆշվում է, որ քանդման աշխատանքների այսօրվա մեկնարկը խորհրդանշական նշանակություն ունի Ադրբեջանի համար:
11:22 • 02.09.25Կոտայքում «Ford Transit»-ը «բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղումՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
11:11 • 02.09.25Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը (տեսանյութ)Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։
11:05 • 02.09.25imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումըԱյսուհետ Team Telecom Armenia, Ucom և Viva ընկերությունների բաժանորդները կարող են ակտիվացնել և օգտագործել imID-ի «MobileID eSIM» ծառայությունն eSIM համատեղելիությամբ սարքերում՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության: Օգտատերերը «MobileID eSIM»-ով կարող են անվտանգ և հեշտությամբ գրանցվել, մուտք գործել, իրականացնել գործարքներ և ստորագրել փաստաթղթեր բանկային, պետական և ոչ պետական կայքերում և հավելվածներում։
10:24 • 02.09.25Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
09:58 • 02.09.25Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը․ Գարեգին ԲՀամախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան։
09:42 • 02.09.25Սուդանում սողանքի հետևանքով ամբողջությամբ ավերվել է գյուղ․ միայն մեկ բնակիչ է ողջ մնացելՆշվում է, որ սողանքը տեղի է ունեցել անցած կիրակի՝ հորդառատ անձրևներից հետո:
08:55 • 02.09.25Սիս գյուղում այրվել է տան տանիք․ տուժածներ չկանԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
23:55 • 01.09.25Ավստրիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին է ներկայացվել «խաղաղության խաչմերուկը»ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Պետրա Բայրին Հայաստանին վերաբերող հարցերում ցուցաբերած շարունակական համագործակցության համար:
23:37 • 01.09.25«Ford Transit»-ը Չարենցավանի վարչական տարածքում հայտնվել է ձորում՝ բախվելով ծառինՊԾ Կոտայքի մարզի գումարտակում պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
22:41 • 01.09.25Ռուսաստանում «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը ձերբակալվել էՆովրուզովը մեղադրվում է 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույքի գողության փորձի մեջ։
21:22 • 01.09.25Քաղաքացին հայտնել է, որ «Քրեյզի» ակումբի անվտանգության աշխատակիցները վիճшբանել ապա ծեծի են ենթարկել իրեն․ կան ձերբшկալվածներՕպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Գաբրիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
21:01 • 01.09.25Հայոց ցեղասանության թանգարանում գործարկվել են չինարեն և գերմաներեն աուդիոգիդերՆշվում է, որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված էր այդ երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ակտիվ հոսքով:
