Իրադարձային
-ից
-ը
14:36 • 29.08.25Բաքվի գրասենյակը կփակվի, բայց չենք դադարեցնի շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ. ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար«Այժմ վճռորոշ պահ է՝ նաև կապված խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ։ Այն նախագծում գրված է, որ անհայտ կորածների հետ կապված մշտական աշխատանք և համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ։
14:17 • 29.08.25Որ ֆակուլտետներում են ամենաշատ գերազանցիկները. 2025-ի շրջանավարտների պաշտոնական տվյալներըԳերազանցության դիպլոմ ստացած շրջանավարտների ամենամեծ թիվը գրանցվել է Երևանի պետական համալսարանում՝ 847 շրջանավարտ, որից 380-ը բակալավրի, իսկ 467-ը մագիստրոսի կրթական ծրագրով։
13:59 • 29.08.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանովԵրևանում օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:58 • 29.08.25Իսրայելի բանակը Գազան հայտարարել է «վտանգավոր մարտական գոտի» և վերացրել է ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադարները»Իսրայելի բանակը Գազան հայտարարել է «վտանգավոր մարտական գոտի» և վերացրել է ռազմական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադարները»:
12:23 • 29.08.25Ձորաղբյուրում բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը. պատճառը խմելու ջուր չունենալն էԲնակիչները մոտ 2 ժամ իրենց բողոքի ակցիան իրականացրեցին և երբ ժամանեց Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, ով բանակցություններ վարեց բնակիչների հետ և վերջինները ժամանակվորապես դադարեցրին բողոքի ակցիան, սակայն հայտնեցին, որ եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չկարգավորվի և կանոնավոր չստանան ջուր, դիմելու են ավելի կտրուկ միջոցների:
11:51 • 29.08.25Երեխաները մեծ մասամբ չեն նպաստում խցանման առաջացմանը, բայց ստացվում է, որ իրենք պիտի վճարեն դրա գինը. փորձագետը՝ դասերը 08:15-ին սկսելու որոշման մասինՓորձագետն առաջ է բերում նաև միջազգային օրինակներ, ասում, որ շատ երկրներում նույնիսկ սկսել են դասապրոցեսն ավելի ուշ սկսել, Երևանում՝ հակառակը: Նա մտահոգություն է հայտնում նաև փոփոխության պատճառաբանության վերաբերյալ։
11:21 • 29.08.25Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի ՃապոնիայումԱյցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:
10:43 • 29.08.25Երևանում իրանցի տղամարդը ոտնձգություն է կատարել սիրիացի կնոջ նկատմամբՈստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղացի 29-ամյա Ռ․ Ա․-ին։
10:40 • 29.08.25Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով կմեկնի ՉինաստանԱյցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։
10:08 • 29.08.25Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
10:06 • 29.08.25Սեպտեմբերի 1-ից սպասվող անկառավարելի վիճակի միակ պատասխանատուն ու մեղավորները նստած են Արգիշտի 1 հասցեում. ավագանու անդամՏրանսպորտը թանկացրին 150դր խաբեցին, որ բարեփոխումներ կլինեն։
10:03 • 29.08.25Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
09:36 • 29.08.25Կյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն ՇչեդրինըՇչեդրինի ստեղծագործությունները՝ օպերաները, բալետները և սիմֆոնիկ ստեղծագործությունները, տասնամյակներ շարունակ մեծ հաջողությամբ կատարվել են աշխարհի բոլոր խոշոր բեմերում։
23:28 • 28.08.25Ծեծկռտnւք է տեղի ունեցել Մեքսիկայի խորհրդարանում (տեսանյութ)Ֆերնանդես Նորոնան ավելի ուշ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ծեծկռտուքը սկսվել է Մեքսիկայում օտարերկրյա զինված ուժերի ներկայության վերաբերյալ «ծանր բանավեճից» հետո։
23:19 • 28.08.25Ոչ ոք չի կարող զրկվել իր երկիր մուտք գործելու իրավունքից․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունԱզատ տեղաշարժի իրավունքի իրացումը հատուկ նշանակություն ունի փախստականների և տեղահանվածների իրավունքների համատեքստում, քանի որ վերջինիս սահմանափակումը հանգեցնում է բազմաթիվ հարակից ազատություններից զրկելուն կամ սահմանափակելուն։
