Կյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը

09:36 • 29.08.25

 

93 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը։ Այս մասին հայտնել է «Մեծ թատրոնը», փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

 

Շչեդրինի ստեղծագործությունները՝ օպերաները, բալետները և սիմֆոնիկ ստեղծագործությունները, տասնամյակներ շարունակ մեծ հաջողությամբ կատարվել են աշխարհի բոլոր խոշոր բեմերում։