Իրադարձային
-ից
-ը
09:37 • 13.10.26Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
08:46 • 13.10.26Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհըՀրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շինություն։
08:12 • 13.10.26Yandex Pay-ը մասնակի վերականգնել է փոխանցումներն ու վճարումներըՄյուս գործառույթները դեռ ամբողջությամբ հասանելի չեն։
23:37 • 12.10.26Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձելԱդրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ձերբակալվածները Բաքվում կոնֆլիկտներ են ստեղծել կրթական աշխատողների հետ, վնասել ուսումնական հաստատությունները և փորձել խոչընդոտել դրանց աշխատանքը։ Հարուցվել է քրեական գործ՝ հասարակական կարգը խախտող գործողություններ կազմակերպելու կամ դրանց ակտիվ մասնակցելու հոդվածով։
21:25 • 12.10.26Սևան-Երևան ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրшվորներԴեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
20:38 • 12.10.26Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժում են կրպակները (տեսանյութ)Դուք «բուդկի պաշտպաններ եք», Շինարարների փողոցում ասել է Աջափնյակի թաղապետը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին։
20:12 • 12.10.26Սյունիքում 72-ամյա տղամարդը տան պատշգամբում եռակցման աշխատանքներ կատարելիս վայր է ընկել և հիվանդանոցում մшհացելԴեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
19:18 • 12.10.26Ալավերդիում հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԴեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած կնոջ ինքնությունը։
18:16 • 12.10.26«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԴեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:
17:34 • 12.10.26COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԵրևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
17:00 • 12.10.26Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York TimesՊարբերականը նկատում է, որ Մասկը կատարել է նաև չբացահայտված նվիրատվություններ, որի պատճառով ընդհանուր գումարը կարող է ավելի բարձր լինել:
16:28 • 12.10.26Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին«Ձայն չի հանել». կինը չի հասկացել, թե ում հետ գործ ունի:
15:43 • 12.10.26Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջըԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը՝ 16:00:
14:53 • 12.10.26Հրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումըԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
14:17 • 12.10.26Կրպակատերերը Տիգրան Ավինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնենՔաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին հայտնեց կրպակատեր Դավիթ Նահապետյանը։
