Իրադարձային
-ից
-ը
17:50 • 27.08.25Աշտարակում բախվել են ռուսական համարանիշներով «Renault»-ն ու «Opel Zafira»-ն. տnւժածները երեխաներ ենԵրեխաները տեղափոխվել են Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը:
17:36 • 27.08.25Թայվանի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՏուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
17:17 • 27.08.25Սպիտակում այրվել է խոտածածկույթ և երեք չշահագործվող ավտոմեքենայի թափքԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
16:59 • 27.08.25Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հպարտ է աջակցել Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը, որը համահունչ է դաշինքներն ամրապնդելու, ՆԱՏՕ-Բալկաններ հանձառությունների առաջ մղման և կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ ամուր անվտանգային գործընկերության նոր թափ հաղորդելու մեր ընդհանուր նպատակներին։
16:15 • 27.08.25Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-նշված է հրամանագրի մեջ։
15:34 • 27.08.25Երևանում «Hyundai»-ում պայթյnւն է տեղի ունեցել. կա վիրшվnրՊայթյունի հետևանքով վնասվել է ճանապարհով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենա. «Hyundai»-ի դիմապակին պայթյունի հետևանքով շպրտվել ու վնասել է այն:
14:37 • 27.08.25Երբեք դպրոցներն այսքան ապաքաղաքական չեն եղել, քան հիմա. նախարարը՝ դպրոցի սկանդալային տնօրենի մասին«Հորդորում եմ մեր բոլոր տնօրեններին զբաղվել իրենց գործով, այլ բան չունեմ ասելու», - եզրափակել է ԿԳՄՍ նախարարը։
14:20 • 27.08.25Բուհերում այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1,174 է, որից անվճար թափուր տեղերինը՝ 219. ԿԳՄՍ նախարարՆախարարը նշանակեց, որ առանձնակի ուշադրության ներքո է բարձրագույն կրթության ընդունելությունը:
14:04 • 27.08.25Երևանում թալանել են «Կասադել» խանութը. գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է 50 հազար դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթերՏեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք բացել են նշված խանութի հետնամասի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը:
14:00 • 27.08.25Ոչինչ չի խանգարելու, որ ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի. ԿԳՄՍ նախարարը՝ որոշ դասագրքերի բացակայության մասինԸստ Անդրեասյանի, խոսքը հիմնականում 10-11-րդ դասարանների քիմիա և կենսաբանություն, 11-րդ դասարանի ռուսերեն և հանրահաշիվ առարկանների դասագրքերի մասին է: Առանձին աշխատանքներ են տարվում նաև ֆրանսերենի ուղղությամբ, աշխատում են նաև դեսպանատան հետ:
13:55 • 27.08.25Դասագրքերի վարձավճարներից 3,000 դրամ ետվերադարձ կլինի. ծնողից, բացի եկամուտների հայտարարագիր լրացնելը, որևէ այլ գործողություն չի պահանջվելու. նախարարԻսկ թե ինչու 5-12-րդ դասարանցիների համար, նախարարը պարզաբանեց, որ 1-4-րդ դասարանի երեխաների գրքերն ամբողջությամբ իրականացվում են պետական բյուջեի միջոցներով:
13:35 • 27.08.25Ավելացել է մշակութային հաստատություններ այցելող դպրոցականների թիվը. այս ուսումնական տարին անվանել ենք «անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի». ԱնդրեասյանԱմբողջ տարի իրականացրել ենք տարբեր քննարկումներ, փառատոններ, նախագծային աշխատանքներ, ներկայացումներ և այլ միջոցառումներ, որոնք ուղղված էին առաջին հերթին խրախուսելու երեխաների մշակությաին կրթությունը: Լուրջ ձեռքեբրումներ ենք գնացել:
12:49 • 27.08.25Իսրայելը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ղեկավարին«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել և սպանել է ահաբեկիչ Մահմուդ ալ-Ասվադին, որը գլխավորում էր ՀԱՄԱՍ-ի անվտանգության ապարատն Արևմտյան Գազայում», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
12:47 • 27.08.25Սպասվում է քամու ուժգնացում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովԵրևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
12:41 • 27.08.25ԱԷՄԳ տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը. ԳրոսսիԳրոսիի խոսքով՝ քննարկվում է «ինչ գործնական միջոց կարող է կիրառվել մեր աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»։
