Իրադարձային
-ից
-ը
11:31 • 28.08.25Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքինՆշվել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:
11:31 • 28.08.25Արագածոտնում բախվել են «Nissan Rogue»-ը ու «Mercedes ML»-ը. կան տուժածներՎթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
11:14 • 28.08.25Ճապոնիայում հրաբուխ է ժայթքելՏարածաշրջանում հայտարարվել է տագնապի 3-րդ մակարդակ։ Մասնագետները կոչ են անում մարդկանց զգոն լինել և ուշադրություն դարձնել խառնարանից մոտ 3 կիլոմետր շառավղով ընկնող խոշոր հրաբխային ապարներին։
11:06 • 28.08.25Անտառային հրդեհի պատճառով Գելենջիկի մոտակայքում 23 զբոսաշրջիկ է արգելափակվել«Խիստ ծխի պատճառով Սև ծովի ափին՝ անտառային հրդեհի գոտում, հանգստացող 23 մարդ կտրվել է տարհանման ուղիներից։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոքր նավերի պետական տեսչությունը նավակ է ուղարկել նրանց անվտանգ վայր տեղափոխելու համար», - հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
10:40 • 28.08.25Արմավիրի մարզում 654 ուսուցիչ ատեստավորվել է, 42-ն ունի տարակարգԽորհրդակցությունը մեկնարկել է «Տարվա լավագույնները 2024–2025» մրցույթի հաղթող 7 մանկավարժների պարգևատրմամբ, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր:
10:37 • 28.08.25Գերմանական ամսագիրը Պուտինի պատվին մետաղադրամ է թողարկելՆկարագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի նախագահը խորհրդանշում է «դիմակայունություն, քաջություն և հաղթանակ արևմտյան հոսանքի նկատմամբ»։
10:22 • 28.08.25Ժաննա Անդրեասյանը կրթամշակութային մի շարք հաստատություններում հետևել է նորոգման և վերակառուցման աշխատանքներինԱռաջին կանգառը Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ շուրջ 620 ուսանող է սովորում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է վերակառուցված հաստատության ընձեռած հնարավորությունները, տարածքային նպատակահարմարությունները, գույքային հագեցվածությունը, ճաշարանի և բացօթյա մարզումային տարածքի անհրաժեշտությունը:
10:12 • 28.08.25Կիևում գիշերային հրետակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներԴնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են եռահարկ գրասենյակային շենքի և մանկապարտեզի տարածքի վրա: Վնասվել է 25 հարկանի բնակելի շենք: Շևչենկովսկի շրջանում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, վնասվել են ոչ բնակելի շենքեր, ուսումնական հաստատություն և գրասենյակային շենք:
09:56 • 28.08.25Մանրէաբանական շեղումներ՝ «Սիս-Ալպ» ընկերության արտադրանքումԿաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրիր, հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
09:00 • 28.08.25Մոնղոլիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՏուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
08:48 • 28.08.25Մրգավան գյուղում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և գլխիվայր շրջվել․ կան տուժածներՓրկարարները վարորդին և երեք ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
00:07 • 28.08.25Թաթուլ գյուղում այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններՀրդեհը մեկուսացվել է՝ ժամը 15։38-ին, մարվել՝ 21։43-ին։ Այրվել են մոտ 1000 հակ անասնակեր, տրակտորի կցորդիչ և խոտածածկույթ։
23:20 • 27.08.25Գերմանիայի իշխանությունները փոխել են զորակոչի կանոններըՉի բացառվում նաև անցումը պարտադիր զինվորական ծառայության։
23:09 • 27.08.25Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող մետաղաձուլական գործարանում հակшտանկային шրկ է հայտնաբերվելԴեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
22:30 • 27.08.25ԱՄՆ լրատվամիջոցները հայտնել են Մինեապոլիսի դպրոցում կրшկոցներ արձակած ոճրшգործի անունըՈստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալը մոտ 20 տարեկան է և ունի աննշան քրեական անցյալ։
