Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել

11:14 • 28.08.25

Կիրիշիմա լեռնաշղթայում գտնվող Շինմոե լեռը ժայթքել է հինգշաբթի օրը՝ 5,5 կիլոմետր (1,5 մղոն) բարձրությամբ ծխի սյուն արտանետելով։ Ժայթքումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 4:53-ին (չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22:53-ին), ըստ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

Տարածաշրջանում հայտարարվել է տագնապի 3-րդ մակարդակ։ Մասնագետները կոչ են անում մարդկանց զգոն լինել և ուշադրություն դարձնել խառնարանից մոտ 3 կիլոմետր շառավղով ընկնող խոշոր հրաբխային ապարներին։