Իրադարձային
-ից
-ը
16:01 • 22.08.25Գեղարքունիքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։
15:52 • 22.08.25Թուրքմենստանն Արցախում մզկիթ կկառուցի«Ֆիզուլիում գտնվելու ընթացքում Գուրբանգուլի Մյալիկգուլիևիչը (Գուրբանգուլի Բերդիմուհամեդով-Թուրքմենստանի նախկին նախագահ) առաջարկեց այս քաղաքում մզկիթ կառուցել որպես Թուրքմենստանի նվեր։ Եվ ես երախտագիտությամբ ընդունեցի այս առաջարկը։ Չնայած ընդամենը մեկ ամիս է անցել, մզկիթի ճարտարապետական էսքիզն արդեն պատրաստ է, և դրա հիմքը կդրվի մոտ ապագայում», -ասել է Ալիևը:
15:35 • 22.08.25Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար«Գազայում սովն Իսրայելի կառավարության կողմից ձեռնարկված գործողությունների ուղղակի հետևանքն է, և սովից մահերը կարող են համարվել պատերազմական հանցագործություն», - ասել է նա։
15:32 • 22.08.25Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցելԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
14:43 • 22.08.25Հայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՀայաստանի թիմից արծաթե մեդալների են արժանացել Էմիլ Մուշեղյանն ու Գոռ Հասրաթյանը, բրոնզե մեդալի՝ Նարեկ Գալստյանը, իսկ Վահե Մկրտչյանն ու Նատալի Մարգարյանը՝ գովասանագրերի։
14:32 • 22.08.25Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովինՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Հնդկաստանի ղեկավարներ:
13:46 • 22.08.25Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համարՈստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն:
13:23 • 22.08.25Viva-ն տեղեկացնում է, որ 5G տեխնոլոգիայի ներդրման նպատակով մեկնարկել են ենթակառուցվածքի արդիականացման լայնածավալ աշխատանքներViva-ն նաև տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Աջաբաջ գյուղում տեղակայված հիմնական կայանը ապամոնտաժվել է՝ շենքի քանդման պատճառով։ Տեղանքի էլեկտրամատակարարումը նույնպես դադարեցված է:
13:22 • 22.08.25Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ ԱլիևըՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
12:53 • 22.08.25Օդի ջերմաստիճանը կբարձանա 3-4 աստիճանովԵրևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
12:42 • 22.08.25Ջրային թերապիա՝ բաց միջավայրում. Viva-ն և «Իմ ուղին» մեկ տարվա աշխատանքի ստուգատես են իրականացրել (տեսանյութ, լուսանկարներ)Մասնագետների գնահատմամբ՝ «Իմ ուղին» կենտրոնի փոքրիկ լողավազաններից հետո բնական միջավայրում կազմակերպված թերապիան յուրօրինակ ստուգատես է ոչ միայն երեխաների, այլև իրենց համար: Այստեղ դրսևորվում են և՛ ձեռքբերումները, և՛ բացթողումները:
12:19 • 22.08.25Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհի որոշ հատված ժամանակավորապես փակ կլինիՊատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
11:45 • 22.08.25Արցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարից2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում:
11:28 • 22.08.25Հայաստանում սկսվում է սիրողական որսաշրջանըՀիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:
11:25 • 22.08.25Լռելու ու համակերպվելու հետևանքը. Երևանում 7 հազարից ավելի երեխա այդպես էլ սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ. ավագանու անդամՁեր ծնողների վճարած հարկերից քաղաքի բյուջեից դուրս է գրվել 864 մլն դրամ մանկապարտեզների վերանորոգման ու վերակառուցման համար։
